Բուհ է ընդունվել 10 970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է  1478 դիմորդ:

ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։  Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։

Միաժամանակ, 2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար և 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։

Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։