Մարդու իրավունքների երիտասարդական ճամբարը համախմբել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդի

Լուրեր

06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
Բոլորը

Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդներ մասնակցել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ճամբարներին։  Այն անցկացվել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Ճամբարի նպատակն էր նպաստել տեղացի և ԼՂ-ից տեղահանված երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև խթանել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում՝ որպես նախաձեռնողներ և փոփոխության դերակատարներ։

Մարդու իրավունքների և առաջնորդության թեմայով ճամբարներն անցկացվել են երկու հերթափոխով։  Հուլիսի 31-ին Աղվերանում տեղի ունեցավ ճամբարի փակման միջոցառումը, որին մասնակցեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը երիտասարդների հետ զրուցեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին,  պատասխանեց նրանց հարցերին։

«Երիտասարդներին աջակցելը, հատկապես նրանց, որոնք տեղահանություն են վերապրել, ներդրում է ավելի ներառական և դիմակայուն հասարակության մեջ։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի, և նրանց վճռականությունն արժանի է ստանալու համարժեք աջակցություն։ Մարդու իրավունքների մասին կրթությունը կարևոր է երիտասարդներին հզորացնելու համար, որպեսզի նրանք դառնան ակտիվ, իրազեկված քաղաքացիներ, որոնք կարող են խթանել դրական փոփոխությունները։ ԵՄ-ն կշարունակի աջակցել հայ երիտասարդներին՝ որպես գործընկեր արժանապատվության, իրավունքների և մասնակցության վրա հիմնված ապագայի ձևավորման գործում»,- ասել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Երիտասարդական ճամբարին մասնակցելով՝ 60 երիտասարդ հնարավորություն ունեցավ ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին,  զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության հմտությունները։

«Չիմացությունն ու չհասկացվածությունը, ինտեգրման դժվարությունները հանգեցնում են վախի, տագնապի և զայրույթի։ Մեր ծրագրի և այս ճամբարի նպատակը փախստական երիտասարդներին գիտելիք և բանավեճի հմտություններ փոխանցելն է, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն, գրագետ և վստահորեն բարձրաձայնել իրենց խնդիրները և գտնել դրանց լուծումները», – նշել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։

Մի քանի օր տևողությամբ ճամբարի ընթացքում կազմակերպվել են աշխատարաններ, դասախոսություններ, գործնական վարժություններ և թիմային խաղեր՝ մարդու իրավունքների, առաջնորդության, ժողովրդավարական մասնակցության, մեդիա-գործիքների կիրառման և քաղաքացիական ներգրավվածության թեմաներով։ Մասնակիցները հանդիպել են քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների և ոլորտային մասնագետների հետ:

«Հույս ունենք, որ մեզ հաջողվեց ճամբարի ընթացքում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ թե՛ տեղահանված, թե՛ տեղացի երիտասարդները կարողացան համախմբվել, ձեռք բերել նոր հմտություններ և մշակել նախաձեռնություններ, որոնք միտված են իրենց իրավունքների պաշտպանությանն ու համայնքային խնդիրների լուծմանը։ Վստահ ենք, որ ճամբարում ձևավորված գաղափարները, մասնակիցների մոտիվացիան և ստեղծված կապերը կդառնան ամուր հիմք նրանց ակտիվացման և շարունակական համագործակցության համար», – ասել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը։

«Ճամբարը նման էր բանալու, որն իմ առջև գիտելիքի նոր դռներ բացեց։ Այս 6 օրերին շրջապատված էի հոգատարությամբ և ձեռք բերեցի նոր ընկերներ։ Իրազեկվեցի իմ իրավունքների մասին», – նշել է ճամբարի մասնակից, ԼՂ–ից տեղահանված Դավիթ Իսրայելյանը։

«Ճամբարն ինձ տվեց նախաձեռնող ու առաջադեմ ընկերներ, ինքնավստահություն և նոր գիտելիքներ, որոնք ոչ մի այլ դասընթացում չէի յուրացրել։ Այստեղ հասկացա, որ փոփոխության դերակատար դառնալու համար պետք է համբերատարություն և ամենօրյա աշխատանք։ Շատ հաճախ, բախվելով կարծրատիպերին, մենք հուսալքվում ենք, բայց ճամբարը սովորեցրեց չհրաժարվել գաղափարներից» – ասել է Կոտայքի մարզում բնակվող ճամբարի մասնակից Ռուզաննա Խաչատրյանը։

Ճամբարի մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու մինչև 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհներ՝ մարդու իրավունքներին վերաբերող իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

Երիտասարդական ճամբարն իրականացվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։