ԱԳ փոխնախարարը հանդիպել է Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ

Լուրեր

08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:35
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
08.12.2025 | 20:32
Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովը, Հովհաննիսյանը, Մանասյանը և Չալոյանը 1/4 եզրափակիչում են
08.12.2025 | 20:24
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Օրբանին
08.12.2025 | 20:15
Քոչարյանը մտադիր չէ հեռանալ․ ինչ սցենարով են անցնելու 2026-ի ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն, տեսախցիկներ դնելով, կոմպրոմատներ կորզելու ճանապարհով է գնում, վարչապետը ընդունեց՝ ԱԱԾ-ն միջամտել է տեքստի խմբագրմանը․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 19:51
Ջերմուկում 7 ժամ ջուր չի լինի
08.12.2025 | 19:43
Վարչապետը նոր խորհրդական ունի
08.12.2025 | 19:28
Դատարանը մինչև 12 տարվա ազատազրկման է դատապարտել Դոնեցկում ամերիկացուն խոշտանգած և սպանած ռուս զինվորներին
08.12.2025 | 19:14
40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած
08.12.2025 | 19:00
Զավեշտալի՛ է, թե Արշակ սրբազանը պլան է գցել ինչ-որ մեկի գրպանը․ շինծու գործերը շատ արագ պայթում են․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:51
Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: Կարևորվել է բարձր մակարդակի այցելությունների միջոցով երկկողմ հարաբերությունների խթանումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Եվրոպական երկրների հետ փորձի փոխանակման ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Վահան Կոստանյանը և Ֆրանո Մատուշիչն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները»,- գրված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: