Մայորը ցավակցեց, բայց չընդունեց մեղադրանքը․ արդյո՞ք նա էր հղի կնոջ մահվան միակ պատասխանատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
Բոլորը

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց դատարանն արձանագրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդը մեղավոր է։ Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր հրապարակեց մեղադրական վերդիկտը․ վերջնական պատժաչափ կնշանակվի լրացուցիչ նիստերի ավարտից հետո։ 

Արամ Նավասարդյանն այսօր դատարանում միայնակ լսեց իր մեղավորության մասին վերդիկտը․ նրա երկու պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին։ Պատկերը, սակայն, այլ էր երեկ․ ավելի քան 4 ժամ կողմերը եզրափակիչ խոսքով էին հանդես գալիս, պաշտպանական կողմը փորձում էր ապացուցել Նավասարդյանի անմեղությունը, տուժող կողմն էլ պնդում՝ Նավասարդյանը գերազանցել է արագությունը։

Մթնոլորտը երեկ լարվեց, երբ պաշտպան Բալոյանը վարկածներ առաջ քաշեց, թե, գուցե, Սոնա Մնացականյանն իր քաղաքական  կողմնորոշումից ելնելով է որոշել չզիջել վարչապետի ավտոշարասյանը։ Դա հարուցեց Սոնա Մնացականյանի հոր զայրույթը, խնդրին այսօր անդրադարձավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։

Շուրջ 3 տարի լռություն պահպանող Նավասարդյանը երեկ դատարանում իր ցավակցությունները հայտնեց տուժող կողմին, բայց և առաջադրված մեղադրանքը չընդունեց։ Այսօր էլ միակ ամբաստանյալը հեռացավ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Այնինչ, տուժող կողմը շեշտում է՝ եթե ոստիկանների ռադիոկապի ձայնագրությունը լիներ, հնարավոր է, Նավասարդյանից բացի, այլք ևս մեղադրյալի կարգավիճակում լինեին։

Ողբերգական պատահարից անցել է արդեն 3 տարի 3 ամիս․ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցը։ 8 ամսական հղի Մնացականյանը դժբախտություն էր ունեցել փողոցը հետիոտնային անցումով հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը․ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի ենթարկեց Մնացականյանին։

Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի վարորդը չկանգնեցրին մեքենաները։ Միայն հաջորդ օրը վարչապետը զանգել էր մահացած կնոջ հորը՝ Մնացական Մնացականյանին և պարզապես ցավակցել նրան։

Եվ թեև պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ նոր փորձաքննություններ նշանակվեն, դատարանն արդեն իսկ լրացուցիչ դատական նիստի մասին ծանուցեց այսօր։ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշներով։ Այն նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան