Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի պատվիրակության անդամներին ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Լուրեր

31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել «Save Armenia» կազմակերպության գործունեությունը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ու ծրագրերի հանդեպ կազմակերպության ներկայացուցիչների ցուցաբերած հետաքրքրվածության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես ներկայացրել է 2020-2025 թթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված և ընթացիկ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Խոսվել է սոցիալական պաշտպանության, զբաղվածության, բնակապահովման և այլ ոլորտներում իրականացված տասնյակ ծրագրերի մասին՝ մանրամասնելով դրանց նպատակները, շահառուների շրջանակը, ֆինանսական միջոցները, ընթացքն ու արդյունքները։ 

Նախարարն անդրադարձել է նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին՝ մասնավորեցնելով երեխաներին, ավագ սերնդի ներկայացուցիչներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Ըստ այդմ՝ ներկայացվել է հասարակական կազմակերպություններին ծառայությունների արտապատվիրակման մեխանիզմը՝ որպես ծառայությունների արդյունավետ մատուցման գործիք։ 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետությունն ու զարգացման հնարավորությունները, գործող հարթակները, առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ոլորտային գործող համագործակցությունների հարթակներին՝ այդ համատեքստում կարևորելով խնամատարության, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղություններով կայացած համաժողովները, որոնք դարձել են շարունակական ու արդյունավետ երկխոսությունների պլատֆորմ»,- գրված է հաղորդագրության մեջ։