ՍԱՏՄ-ի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարները պայմանավորվել են պահպանել ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված բուսասանիտարական պահանջները փոխադարձ մատակարարումների ժամանակ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։ Այդ մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Ի թիվս այլ հարցերի՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարումների ժամանակ ֆիտոսանիտարական պահանջների պահպանման թեմային։
Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Դանկվերտը վերահաստատել են կառույցների միջև համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետ բնույթը պահպանելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատանքների ուղղությամբ։
Հստակեցվել է, որ ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի մատակարարումների աճն արդարացված է՝ հաշվի առնելով Հայաստանում ծաղկի արտադրավայրերի՝ ջերմոցային տնտեսությունների, աճը. մեր երկրում գործում է ծաղկի ավելի քան 700 ջերմոց, որոնցից 35-ի մոտ (101 հեկտար) ռուսական կողմի հետ համատեղ անցկացվել են առցանց տեսահսկողական միջոցառումներ: Արդյունքում 14 ընկերության (71 հեկտար) ծակիկների արտահանում թույլատրվել է: Ջերմոցների համատեղ տեսահսկողական աշխատանքները շարունակվում են. գործընթացն առավել արագացնելու նպատակով՝ դրանց մի մասում կիրականացնի վերահսկողություն միայն ՍԱՏՄ-ն:
Կողմերը պայմանավորվել են պահպանել ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված բուսասանիտարական պահանջները փոխադարձ մատակարարումների ժամանակ, ինչպես նաև կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման ժամանակ ծանուցումների փակման անհրաժեշտությունը։
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է և երաշխավորել, որ արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են։
Երկուստեք շեշտվել է նաև պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակի զարգացման կարևորությանը. բուսական ծագում ունեցող ապրանքների ակտիվ առևտրի պայմաններում բուսասանիտարիայի և այլ ոլորտների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գերակա խնդիրներից է. դա ապրանքների շարժի հետագծելիությունն ապահովելու անհրաժեշտ ու կարևոր գործիք է։
Գոհար Բարսեղյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար։
Սերգեյ Դանկվերտն ու Տիգրան Պետրոսյանը գոհունակություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ՝ մեկ անգամ ևս ընդգծելով երկու երկրների միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»- նշված է հաղորդագրության մեջ: