Ծաղկաձորի «Ռոյալ Սիգնաչր» խաղատան գործունեությունը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դադարեցվել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում գտնվող «Ռոյալ Սիգնաչր» խաղատան գործունեությունը։ Factor.am-ը ֆինանսների նախարարությունից պարզեց, որ այս տարվա մայիսին կասեցվել էր խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման հիմքի վերացումը: Սակայն ավելի ուշ դրա գործունեությունն ընդհանրապես դադարեցվել է։ Թե ի՞նչ խախտման մասին է խոսքը, նախարարությունից չպարզաբանեցին։

«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ի իրական շահառուն, ըստ պետական ռեգիստրի, Արմեն Ունանյանն է՝ ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի գործընկերը։ «Ռոյալ Սիգնաչր»-ի տնօրենն Արման Հարությունյանն է։ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցը 2009-ին կառուցել էր «Գազպրոմ Արմենիա»-ն, իսկ 2024-ի սեպտեմբերին այն աճուրդով վաճառքի էր հանվել։

Արմեն Ունանյանը ղեկավարում էր Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, որն անցնում էր ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով․ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի միջոցով ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները կազմակերպում էին մաքսազերծման գործընթացը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր մոտ 7 մլն դոլարի վնաս։ Այդ վնասը Ունանյանը փոխհատուցել էր, և քրգործը 2019-ին կարճվել էր։

Ունանյանը ղեկավարում է նաև «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը, որի արտադրանքը 2020-ին առգրավվեց Ռուսաստանում․ 40 տոննա մաքսանենգ ծխախոտի տեղափոխումն այն ժամանակ ընդդիմադիր շրջանակները վերագրում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանին, իսկ վերջինս դա հերքում էր։

«Արմենիան տոբակո քոմփանի»-ն պատկանում է Վարդան Հարությունյանին, որից և նրա ընտանիքի անդամներից գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, օրինական եկամուտներով չհիմնավորվող 4 մլրդ 975 մլն դրամ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում է (ՀԿԴ/0060/02/24)։

Գայանե Խաչատրյան