Որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն․ ՊՆ խոսնակ
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։