Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորություններն ընդլայնող օրենքը

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որով ընդլայնվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) լիազորությունները և ավելացվում է աշխատակիցների թիվը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր տելեգրամի ալիքում հուլիսի 28-ին հրապարակված տեսաուղերձում։

«Այսօր ես ստորագրեցի օրենք, որով ամրապնդվում են Անվտանգության ծառայության ուժերը․ ծառայությանը տրվում են ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար», – ասել է Զելենսկին։

Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի ՝ «Ալֆա» ստորաբաժանման անձնակազմի թիվը։ «Նրանք  ամենաարդյունավետ զինվորներից են», – հավելել է նա։

Գերագույն Ռադայի կայքում հրապարակված օրինագծի մեջ նշվում է, որ ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի հատուկ ծառայությունում կաշխատի առնվազն 10,000 մարդ։ Ընդհանուր առմամբ, խաղաղ ժամանակ Ուժային պաշտպանության ծառայության աշխատակիցների թիվը կկազմի 37,000, իսկ «հատուկ ժամանակահատվածում»՝ 41,000 մարդ։ Ռազմական դրության ժամանակ այն կորոշվի՝ կախված երկրի զորահավաքի պլանից։

Օրենքին կից հավելվածից պարզ է դառնում, որ ծառայության  աշխատակիցների ընդհանուր թիվը կավելանա 10 հազարով: Նախկին օրենքի համաձայն՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունում խաղաղ ժամանակ աշխատում էր 27 հազար մարդ, իսկ «հատուկ ժամանակահատվածում՝ 31 հազար:

Նախկին օրենքը չէր սահմանում «Ալֆա»-ի աշխատակիցների թիվը, սակայն, ինչպես հայտնել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի քարտուղար,  անվտանգության ծառայության  գնդապետ Ռոման Կոստենկոն, այժմ այնտեղ ծառայում է մի քանի հազար մարդ, և ընդունված օրենքը կավելացնի անձնակազմը «երկու կամ նույնիսկ երեք անգամ»:

New York Times-ը հաղորդել է, որ  Ուկրաինայի Անվտանգության ծառայության ստորաբաժանումը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի կողմից Կուրսկի շրջանի վրա անցյալ ամռանը իրականացված անակնկալ հարձակման ժամանակ, որի արդյունքում ուկրաինական զորքերը ութ ամիս շարունակ զբաղեցրել են Ռուսաստանի տարածքի մի մասը, նախքան այնտեղից դուրս մղվելը։

«Ալֆա»-ն մասնակցել է նաև «Սարդոստայն» գործողությանը․ ռազմական օդանավակայաններին հարվածները հասցվել էին  բեռնատարներով մեկնարկի վայրեր տեղափոխված անօդաչու թռչող սարքերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի