Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է:

«Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքը, հանրահռչակումն ու հետագա սերունդներին փոխանցումը՝ կողմերը նախատեսում են համագործակցել՝ իրականացնելով համատեղ աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ համատեղ գործադրած ջանքերի արդյունքում տարիների  դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում  գրանցվել են  նոր հուշարձաններ, և այս գործընթացը պետք է լինի շարունակական:  

«Իրականացվող աշխատանքը միտված է նաև երկրի տեսանելիության բարձրացմանը և զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ կարևոր աշխատանքի համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: