Միլիոնատեր, բայց անտուն մարզպետը․ որքան գումար է հայտարարագրել Հունան Պողոսյանը

Լուրեր

09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
Բոլորը

ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն օրերս նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։  Factor.am-ը ներկայացնում է Սյունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։

Եվ այսպես՝

2011 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 75,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար։ Պողոսյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 4,552,080.00 ՀՀ դրամ։ Պողոսյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ  շարժական գույք։

2012 թվականի տարեկան հայտարարագրում Պողոսյանը դարձյալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր չի հայտարարագրել, նրա դրամական միջոցները կազմել են 72,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 դոլար։ Աշխատավարձի վարձատրությունը կազմել է 4,552,080.00 ՀՀ դրամ։

2013 թվականին ոստիկանապետի  առաջին տեղակալը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ 80,000,000.00 ՀՀ դրամ արժողությամբ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են  75,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը 6,097,532.00 ՀՀ դրամ։

Հարկային տարվա վերջում նա օտարել է իր անշարժ գույքը՝ բնակարանը, ինչից ստացված եկամուտը կազմել է 86,097,532.00 ՀՀ դրամ: Այդ գումարը, սակայն, չի երևում հաջորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում։

2014 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները նվազել են․ վերջինս  հայտարարգրել է 40,000,000.00 ՀՀ դրամ, 20,000․00 ԱՄՆ դոլար և 5,326,302.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։ Անշարժ և շարժական գույք դարձյալ հայտարարագրված չէ։

2015 թվականի հայտարարագրում Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 35,000,000.00 ՀՀ դրամ և 20,000․00 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել է 5,896,272.00 ՀՀ դրամ․ անշարժ և շարժական գույք, փոխառություններ ոստիկանապետի առաջին տեղակալը չի հայտարարագրել։

2016 թվականին  Հունան Պողոսյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար և աշխատանքի վարձրատրություն՝ 5,896,272.00 ՀՀ դրամի չափով։ Այս տարվա հայտարարագրում ևս Պողոսյանը չի ներկայացրել տվյալներ բնակարանի, մեքենայի, արժեթղթերի կամ թանկարժեք իրերի մասին։

2017 թվականին Պողոսյանի դրամական միջոցները  կրկին նվազել են՝ կազմելով 20,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի վարձատրությունն էլ կազմել է 5,896,272.00 ՀՀ դրամ։

2018 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են  25,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար։ Նվազել է աշխատանքի վարձատրության չափը՝ 4,794,022.00 ՀՀ դրամ։ Հայտարարագրում դարձյալ չկա տեղեկատվություն բնակարանի, մեքենայի, արժեթղթերի կամ թանկարժեք իրերի մասին։

Հ․ Գ․ Իր նշանակման օրը Կառավարությունում պատասխանելով լրագրողների հարցին,թե արդյոք պատրաստ է տեղափոխվել բնակության Սյունիքի մարզ, Պողոսյանն արձագանքեց՝ բնականաբար, առաջիկայում ինքն ու իր ընտանիքը կտեղափոխվեն։

Հետաքրքիր է, արդյոք նորանշանակ մարզպետը Սյունիքում բնակարան ձեռք կբերի, ինչից, դատելով նրա հայտարարագրից, 2014թ-ից ի վեր զուրկ էր Երևանում։

Աղավնի Սուքիասյան