Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ, չամրակապված վարելու 5153 դեպք․ ՆԳՆ

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Հուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 2126 այլ իրավախախտում։

158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 346-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16023 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 320 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 314 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 653, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 4 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 5153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 403, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 660, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1875 և 4113 այլ իրավախախտում։ 444 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1723-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 271-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 1 բեռնատար, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։