«Նեմրա»-ն և Գարիկ-Սոնա դուետը՝ Կողբում․ թեժ համերգ՝ Վարդավառի տոնին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Թեժ մթնոլորտ, բարձր տրամադրություն, տոնական աժիոտաժ ու հրավառություն․ հուլիսի 26-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում «Կողբ-Վարդավառ» փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նեմրա» ռոք խմբի և Գարիկ-Սոնա դուետի համերգը։ 

Այս տարի փառատոնն առանձնահատուկ էր նրանով, որ համերգին ներգրավված էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։


Համերգը վարում էին բալետի արտիստ, դերասան, հաղորդավար Ռուբեն Մուրադյանն ու հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը, որն, ի դեպ, ծնունդով տավուշցի է․ 

«Երևանից գալիս ճանապարհին Հերմինեն ինձ պատմում էր, որ Տավուշում Վարդավառը յուրահատուկ կերպով են նշում և այստեղ  մեծ ոգևորությամբ են սպասում  տոնին»,-ասաց Ռուբեն Մուրադյանը։ 

«Հիմա ուզում եմ մի հարց տալ հյուրերին, որոնք եկել են Տավուշ աշխարհ, դուք գիտե՞ք տավուշցիներն իրենք իրենց ինչպես են անվանում։ Նայե՛ք ձեր շուրջը, անտառներին, ծառերին ու մտածե՛ք․․․Այո՛ «քոլեցիներ»,-կատակեց Հերմինե Ստեփանյանը՝ հավելելով, որ պատճառը գեղեցիկ բնությունն է։ 

«Նեմրա»-ի և Գարիկ-Սոնա դուետի ստեղծագործությունները հատուկ գործիքավորվել էին այնպես, որ դրանք ներդաշնակ լինեին սիմֆոնիկ նվագախմբի հետ և միևնույն ժամանակ համապատասխանեին  Վարդավառի տոնակատարության տրամադրությանը։ 

Համերգին մասնակցում էր նաև դիջեյ  MANUCHI-ն։ Տոնական միջոցառումն ավարտվեց հրավառությամբ։ 

Կողբ-Վարդավառին, որը համապետական միջոցառում է, այս տարի մասնակցել է շուրջ 10 000 մարդ։ 

 

 

 

Աննա Բաբաջանյան 

Լուսանկարները՝ Անի Թամրազյանի