Թավշյա հեղափոխությունը Հրազդան չի մտել. քաղաքապետի թեկնածու

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Այս կիրակի`հոկտեմբերի 21-ին, հանրապետության տարբեր բնակավայրերում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մրցակցային ընտրություններ կարելի է սպասել Էջմիածնում: Այնտեղ թեկնածուների պակաս չկա: Սակայն եթե Էջմիածնում թեկնածուների թիվը մեկ տասնյակից ավելի է, ապա հակառակ պատկերն է Հրազդանում, որտեղ ընդամենը երկու թեկնածու կա: Մնացած թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը, ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը նրան չի սատարում: Մյուս թեկնածուն՝ Լևոն Ստեփանյանն, անկուսակցական է: Վերջին օրերին եղան հրապարակումներ, թե փորձ է արվում խոչընդոտել թեկնածուի քարոզարշավը և պոկվում են նրա պաստառները: Factor.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մենք շարունակում ենք քաղաքացիների հետ հանդիպումները: Պաստառները պոկվում են կրկին, բայց դրան այնքան էլ ուշադրություն չենք դարձնում: Քաղաքացիները բարձրաձայնում են փոքրիկ խախտումների մասին: Չեմ կարող գնահատել` որքանո՞ վ է քարոզարշավը մրցակցային»:

Լևոն Ստեփանյանից փորձեցինք ճշտել` երկրում ստեղծված նոր իրավիճակը կնպաստի՞, որ ընտրություններն ավելի արդար լինեն: Վերջինս նշեց. «Ես համարում եմ, որ թավշյա հեղափոխությունը Հրազդան չի մտել: Հեղափոխությունն այստեղ չի իրականացրել իր գործառույթները: Այն գաղափարները, որոնք դրված էին թավշյա հեղափոխության ակունքներում, մեր քաղաքում չկան: Ժողովուրդը տրամադրված չէ գնալ ընտրությունների: Քաղաքացիները հիասթափված են, բայց մենք փորձում ենք հավատը վերականգնել: Ընտրությունների օրը կերևա, թե որքանով է մեզ դա հաջողվել»:

Իր հարցազրույցներում թեկնածուն խոսել է քաղաքի զարգացման և ներդրումների մասին: Մեր հարցին` ո՞ր ուղղություններով եք դրանք պատկերացնում, Ստեփանյանը պատասխանեց. «Բազմաթիվ պայմանավորվածություններ և կապեր ենք հաստատել: Խոսքը վերաբերում է արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին: Փոքր և միջին բիզնեսը կզարգանա, քաղաքի շարժը կմեծանա»:

Անկուսակցական Լևոն Ստեփանյանին նաև հարցրեցինք` պատրաստվո՞ւմ է անդամակցել որևէ կուսակցության: Մեր զրուցակիցը հստակ պատասխան չունի: Այս պահին նա որևէ կուսակցության պաշտոնական աջակցություն չունի, բայց կան նրան սատարող առանձին անհատներ: Նրա խոսքով` մնացածը ցույց կտա հետագան: