Ո՞ւմ գրպաններն են լցնում Հայաստանից արտահանվող կեղծ կոնյակի միլիոնավոր դոլարները

Լուրեր

09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
Բոլորը

Հայաստանի գյուղատնտեսության հպարտություններից խաղողագործության ու կոնյակագործության ոլորտում կարող է մեծ խաբեություն բացահայտվել։ Եթե, իհարկե, պատկան մարմինները համապատասխան կամք դրսևորեն։ Եվ այդ խաբեությունը դուրս է գալիս մեր երկրի սահմաններից ու հասնում Ռուսաստան։

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրում Երևանի կոնյակի գործարանի մթերման կայան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե «այսօր ասում են, որ որոշ գործարաններ  ոչ թե խաղող են մթերում, այլ թվեր են հրապարակում, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, որ խաղող են մթերել և այդ խաղողից ստացել են սպիրտ»։ Վարչապետը նաև հավելել էր, թե համապատասխան ծառայությունները ստուգումներ կիրականացնեն խաղող մթերող գործարաններում ու կփորձեն պարզել կատարվող խաբեությունը։

Ընդ որում՝ խաբեությունը տեղի է ունեցել ամենաներքին օղակներից՝ խաղող արտադրող գյուղացիներից, որոնց գործարանները որոշակի գործարքի արդյունքում կոնկրետ չափի խաղողի ընդունման տեղեկանքներ են բաժանել։ Արդյունքում նրանք Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել են խաղողի մթերման կեղծ՝ ուռճացված, կրկնապատկված ու եռապատկված թվեր։ Գյուղնախարարությունն էլ հրապարակել է դրանք որպես ճշմարիտ վիճակագրություն։ Օրինակ, 2017թ․ համար ներկայացվել է, որ Հայաստանն ունեցել է  15.800 հեկտար խաղողի այգիներ և 210 հազար տոննա բերք։ «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի ներկայացմամբ՝ թե՛ խաղողի այգիների, թե՛ խաղողի մթերման տվյալներն առնվազն կրկնապատկված են։ Եվ դա արվում է Ն․Փաշինյանի ներկայացրած պատճառներով՝ որպեսզի դրսից սպիրտ ներկրեն, դրանով էժան կոնյակ արտադրեն, արտահանեն ու գերշահույթ ստանան։

Մենք փորձեցինք ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներից պարզել, թե ովքեր են այդ կեղծարարության հեղինակները կամ ովքեր են նրանց հետևում կանգնած մարդիկ, ինչ ծավալի կեղծիքի հետ գործ ունենք և որտեղ է իրացվում այդ կեղծիքը։ Սակայն թե՛ Ավագ Հարությունյանը, թե՛ «Խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը հրաժարվեցին այդ մասին խոսել։ Վերջինս հավելեց, որ ինքը խնդիրը բարձրացրել է, մնացածն իրավապահ մարմինների գործն է։ Իրավապահ և պատկան այլ մարմիներն առայժմ լռում են։

Պետեկամուտների կոմիտեի կայքից ընդամենը տեղեկացանք, որ Հայաստան ամենաշատ սպիրտ ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից։ Ընդ որում՝ սպիրտը դասվել է ներմուծման առավել բարձր մաքսային արժեք ունեցող 46 ապրանքների շարքին․ 2017թ-ին  ներմուծվել է 11,8 մլն լիտր սպիրտ 46 մլն 106 հազար դոլար արժողությամբ։

Մենք փորձեցինք արդեն ոլորտում գործունեություն ծավալող շրջանակներից այս թեմայի վերաբերյալ որոշակի տեղեկություններ պարզել։ Նրանք խուսափեցին ներկայանալ և ընդամենը մասնավոր զրույցներում ասացին, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում այդ բիզնեսի գլխին պատահական մարդիկ չեն կանգնած։ Անկախ այդ տեղեկություններից էլ հայտնի է եղել, որ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նաև սպիրտի բիզնեսով է զբաղվում՝ թե՛ ներկրմամբ, թե՛ արտադրությամբ։ Հիմնական մասը կազմում է ցորենի սպիրտը։ Կարծիք կա, որ սպիրտի հումք հանդիսացող այդ ցորենի մի մասն արտադրվել է Արցախի ազատագրված տարածքներում՝ տարբեր գեներալների կողմից։

Կոնյակ արտադրող մի շարք գործարարներ էժան սպիրտը գնում են, կոնյակ դարձնում և հայկական կոնյակի անվան տակ արտահանում։ Ընդ որում չեն կեղծում խիստ սահմանափակ թվով գործարաններ, որոնց շարքում է «Երևանի կոնյակի գործարանը»։ Նյութի պատրաստման ընթացքում պարզվեց, որ կեղծված կոնյակի արտադրության կամ արտահանման բավական մեծ ծավալներ է ունեցել անցած շաբաթ սպանված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սպիրտից կոնյակ ստանալու և այդ կոնյակը արտահանելու գործի գլխին կանգնած է եղել Ալեքսանդր Սարգսյանը՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը։ Ն․Փաշինյանը Արմավիր կատարած այցի օրը նաև հայտարարել էր, որ այդ կեղծիքը մեկ օղակում չի կատարվում։ «Շղթա է և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել»,- հայտարարել էր նա։

Շղթայի վերջնական օղակը, ինչպես նշեցինք, տանում է Ռուսաստան։ Եվ ինչպես մեր նախորդ հրապարակման ժամանակ Ավագ Հարությունյանն էր ներկայացրել, կոնյակագործության այդ կեղծիքը սկսվել է Խորհրդային Միության տարիներից և շարունակվել է մինչև այսօր։ Նրա խոսքերով՝ ստեղծվել է տրանս-ազգային ստվերային կորպորացիա, որի վերևում կանգնած են իրացման տերերը՝ արդեն ՌԴ-ում։ Արդյունքում ստվերային խոշոր գումարներ են շրջանառվել։ «Իսկ դրանք Հայաստանի մասշտաբով քիչ չէին, առնվազն 150-200 մլն ռուբլի էր տարեկան, որոնք Հայաստանից դուրս էին գալիս որպես կաշառք՝ կրեմլյան վերին էշելոններում: Նույն գումարը էկվիվալենտ պահպանված է այսօր»,- հավելել էր Հարությունյանը։

Կոնյակագործների շրջանակներից մեզ պատմեցին, որ ՌԴ-ում արդեն այդ բուրգի կամ կեղծ կոնյակի ստվերային գումարների գլխին կանգնած է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին՝ բավականին երիտասարդ Նիկոլայ Չոուլզը։ Ի դեպ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն անցած տարի ուսումնասիրել էր նրան պատկանող ունեցվածքը։ «Ոչ մի տեղ չի աշխատում, բայց Մոսկվայի կենտրոնում բնակարան է գնում, թանկարժեք ավտոմեքենաներ, ժամացույցներ, ճամփորդում է, ձիասպորտով է զբաղվում: Մենք գիտենք, թե այդ մասնագիտությունն ինչպես է կոչվում՝ այն կոչվում է կոռումպացված հայրիկի որդի», – իր տեսանյութերից մեկում ասում է Ա․Նավալնին:

Այսքանից հետո դժվար է ասել, թե Ն․Փաշինյանին ինչ կհաջողվի անել և արդյոք նա կկարողանա՞ կտրել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաններին հասնող այդ շղթան։

Արմինե Ավետյան