Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելը նշանակում է ստորացնել սյունեցիներին․ Նինա Կարապետյանց

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

Հեղափոխությունից հետո, թեև Կառավարության ղեկավարի կողմից եղան նշանակումներ, որոնք ընդունվեցին վերապահումներով, սակայն Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բոլորովին այլ հարցեր է առաջացնում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։

«Այն մարզում, որտեղ  նա նշանակվեց մարզպետ, տեղի էին ունենում բացառիկ հանցագործություններ՝ իրենց որակով և լկտիությամբ, և նույն Հունան Պողոսյանը որևէ բան չէր ձեռնարկում դրանք բացահայտելու ուղղությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել Հունան Պողոսյանի մեջ հեղափոխությունից հետո, որը առիթ է տալիս ենթադրելու, որ նա կաշխատի ազնվորեն»,- ասաց Կարապետյանցը՝ շեշտելով, որ հասարակության մեջ ձևավորված քննադատության բուռն ալիքը ոչ թե քաղաքական ռասսիզմի մասին է վկայում, այլ ընդամենը արդարացի պահանջ է՝ պատասխանատվություն ենթարկել այն պաշտոնյաներին, որոնց արարաքների մեջ հանցագործության տարրեր կան։

«Որևէ մեկը չի ասում, որ բոլոր հանրապետականներին պետք է շարել պատերի տակ և գնդակահարել»,- ասաց նա՝ շեշտելով, եթե այսօրվա իշխանությունը չպատժի նման պաշտոնյաներին՝ տարիներ անց կրելու է դրա պատասխանատվությունը։

Կարապետյանցը նաև շեշտեց՝ նման պաշտոնյաների տարբեր պաշտոնների նշանակելու միանձնյա իրավունք որևէ մեկը չունի՝ ընդհուպ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ մեկն իրավունք չունի միանձնյա նման որոշում  կայացնելու և անգամ դա չի կարող անել կիսաստվածային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելը նշանակում է ստորացնել սյունեցիներին։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց օրերս՝ Կառավարության արտահերթ նիստի ընթացքում, և այս նշանակման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը։