Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքներին. ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքներին։ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Երևանի քրեական ոստիկանների բացահայումից։

«Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ հանրապետության տարբեր բնակավայրերում:

«Ավելի քան երկու ամիս տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո ստացան հավաստի տեղեկություն, որ խմբի անդամները պատրաստվում են գողություն անել Երևանի Շինարարների փողոցի մի բնակարանից:

Խմբի երեք անդամն էլ նախկինում արդեն պատիժ կրել էին նույնատիպ հանցագործությունների մեղադրանքով և կուտակել էին բավարար փորձ` զգույշ գործելու և հետքեր չթողնելու համար:

Գործողությունների ծավալն ու բարդությունը հաշվի առնելով` քրեական ոստիկանները միջոցառումները շարունակեցին Ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությամբ: Նաև համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ կատարողներին ձերբակալել՝ իրեղեն ապացույցները ձեռքներին:

Հուլիսի 22-ի առավոտից խմբի անդամները քրեական ոստիկանների տեսադաշտում էին: Վերջիններս տեսան, թե նրանք ինչպես են ոտքով մոտենում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկին ու մտնում շքամուտք: Բայց դեռ պետք էր համոզվել, որ գողությունը կատարված է:

Քիչ անց երեքն էլ դուրս են եկել և նստել պատվիրած տաքսին ու հեռացել:
Իրավապահների մի խումբը օպերատիվ հսկողության տակ պահեց տաքսին, իսկ մյուս խումբը մտավ շքամուտք` հաստատելու գողության փաստը: Եվ երբ յոթերորդ հարկում քրեական ոստիկանները բաց դռնից տեսան, որ ներսում ամեն ինչ խառնած է իրար, «Նիսան» մակնիշի տաքսուն հետևող խումբն անցավ գործի:

Հուլիսի 22-ին` ժամը 13:25-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին և իրենց պատվիրած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ, երկուսը՝ 49, մեկը` 45 տարեկան:

Խուզարկությամբ հայտնաբերվեցին իրեղեն ապացույցները․ 45-ամյա տղամարդու մոտ կար դուր, ձեռնոց և դրամապանակ, որի մեջ կային հայկական դրամներ, հարյուրդոլարանոց 25 թղթադրամ, կախազարդերով ոսկյա և արծաթե երկու շղթա: 49-ամյա տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ, ոսկե 3 մատանի, օղեր, թևնոց, կաշվե և արծաթագույն երեք վզնոց ու մեկ մատանի, իսկ մյուսի մոտ` դանակ, արցունքաբեր գազաբալոն, բջջային հեռախոս, արծաթագույն վզնոց ու մատանի:

Տուժած տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` պատճառվել էր երեք միլիոն դրամի վնաս:

Կարելի է միայն ենթադրել, թե քանի բնակարանային գողություն կանխվեց այս բացահայտմամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: