Վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը. ընթանում են մոնտաժման աշխատանքներ
Հասարակություն
23.07.2025 | 19:27
Այսօր կեսօրին վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով դադարեցվել է Զովունի համայնքի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
«Վեոլիս ջուր» ընկերության էներգետիկ համակարգերի մասնագետների արագ արձագանքման շնորհիվ արդեն իսկ նոր տրանսֆորմատոր է տեղափոխվել պոմպակայան։ Այժմ ընթանում են մոնտաժման աշխատանքները:
Առաջիկա ժամերին Զովունիի կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։