Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը։

«Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում:
Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:

Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել`այն կիրառելու հարցը:

Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նրան մեղադրում են մոտ մեկուկես տարի առաջ Gala TV-ին տված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ։ Մասնավորապես, ըստ գործի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ Հայաստանում պետք է ռազամական հեղաշրջում անել։

Այն բանից հետո, երբ սրբազանին մեղադրանք է առաջադրվել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի՝ Միքայել Աջապահյանը 2023-ին տված մեկ այլ հարցազրույցում ևս հնչեցրել է նույն արտահայտությունները, սակայն Դատախազությունը համարել է, որ դրանում առկա չէ հանցագործություն։

Արաքս Մամուլյան