Գալստանյանի գործով կալանավորվածների թիվն այս պահի դրությամբ 18 է

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում  մեղադրյալների թիվն այս պահի դրությամբ 18 է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Ահաբեկչության և իշխանությունը յուրացնելը նախապատրաստելու դեպքի  առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում այս պահի դրությամբ 18 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասաց Ավդալյանը։

Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ՝ հունիսի 25-ին իրավապահները «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում ու այլ քաղաքացիների  բնակարաններում խուզարկություններ կատարելուց հետո  ձերբակալեցին Գալստանյանին ու այլ անձանց։

Շատ չանցած Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ակաբեկչության և իշխանությունը զավթելը նախապատրաստելու հոդվածներով։ Գալստանյանն ու աջակիցները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։

Արաքս Մամուլյան