Քաղաքային իշխանությունները գնացել են կտրուկ քայլի` նախապես չծանուցելով բնակիչներին. Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

«Հարևան շենքի բնակիչների բողոքը հիմք ընդունելով՝ քաղաքային իշխանությունները գնացել են նման կտրուկ քայլի, որն այս պարագայում, անշուշտ, այլոց մոտ է լարվածություն առաջացրե»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Արամի 64 հասցեի շենքերին հարակից ավտոտնակների ապամոնտաժմանը։

«Որ նայում ենք այս երկու շենքերին, մեկը նորակառույց է, մյուսը՝ ոչ։ Ուրեմն այդ բնակիչներն այստեղ շատ ավելի վաղուց են ապրում, քան նորակառույցի բնակիչները, բայց և այնպես նրանց բողոքն էլ կարող ենք հասկանալ։ Բայց քաղաքային իշխանությունները լուծումներ գտնելու փոխարեն կացնային տարբերակով, մեկի բողոքը հիմք ընդունելով, քանդեցին մեկ ուրիշի տասնամյակների վաղեմության ավտոտնակները»,- ընդգծեց Սուքիասյանը։

Ավագանու անդամի պնդմամբ՝ բնակիչներին նախապես չեն զգուշացրել, որ իրենց ավտոտնակները պետք է ապամոնտաժվեն։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ քաղաքապետի համապատասխան որոշումը հրապարակված է Yerevan.am կայքում։ Մանուկ Սուքիասյանն էլ հավելեց, որ բնակիչները պարտավոր չեն ամեն օր մտնել քաղաքապետարանի կայքէջ և ծանոթանան քաղաքապետի որոշումներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան