Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է մոտ 2.5 մլրդ դրամ արժեքով 25 անշարժ գույք իրենը դարձնելու մեջ

Լուրեր

06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի  նախագահությամբ այսօր քննվում է Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին  քաղաքապետ, «Կենտրոն» համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի գործի քննությունը։

Բեգլարյանին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ։

Ըստ մեղադրանքի, նա,  2002 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, իսկ 2009 թվականի մարտի 4-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլոց՝ ունենալով համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին նշանակելու, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին առաջարկություն ներկայացնելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևան քաղաքի Կենտրոն համայնքում գտնվող, Կենտրոն, իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող և նշված ժամանակահատվածներում ընդհանուր 2.327.584.000 ՀՀ դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույքն իրենը դարձնելու, իսկ 2 անշարժ գույքը իր հետ փոխկապակցված անձինը դարձնելու նպատակով, 2004-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում և 2010 թվականի ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2009 թվականի ընթացքում դրդել է համայնքի ղեկավարի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին և դրա արդյունքում անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թվականների ընթացքում, այլ անձանց օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասը, դրդել և կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասի օրինականացումը:

Գործով մեղադրյալ է ևս երկու անձ։ 

Գագիկ Գյանջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականի մարտի 06-ից մինչև 2009 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, իսկ 2009 թվականի հունիսի 15-ից՝ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի պաշտոնները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլոց՝ ունենալով համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին նշանակելու, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին առաջարկություն ներկայացնելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ՝ այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Գագիկ Բեգլարյանի դրդմամբ գիտակցելով ու նախատեսելով, որ թեև հանցավոր ճանապարհով ձեռք բերվող գույքերը համայնքից ապօրինի նվիրաբերվում կամ անհամեմատ ցածր արժեքներով վաճառվում են այլ անձանց, սակայն հետագայում դրանք փոխանցվելու են Գագիկ Բեգլարյանի տնօրինմանը, 2009 թվականի ընթացքում, Գագիկ Բեգլարյանի օգտին գործողություն կատարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև Գագիկ Բեգլարյանի դրդմամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերը, այն է՝ անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի ունեցած իրավունքի և այն իրականում նրան պատկանելու փաստը թաքցնելու, այլ կերպ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը Գագիկ Բեգլարյանի կողմից օրինականացնելու նպատակով անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության կամ օտարման պայամանագրերը կնքել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց հետ՝ իբր իրականում անշարժ գույքերը վարձակալել կամ ձեռք են բերել վերջիններս:

Գագիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002 թվականից մինչև 2009 թվականի մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքում համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի ենթակայության ներքո տարբեր պաշտոններում, իսկ՝ 2009 թվականի օգոստոսի 03-ից նաև համայնքի ղեկավարի տեղակալ, օժանդակել է պաշտոնատար անձին վերջինիս կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը:

Արաքս Մամուլյան