Արդյո՞ք Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ․ հրապարակվել են IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը՝ 49%-ը գտնում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ գնում է սխալ ուղղությամբ, 36%-ը նշել է ճիշտ ուղղությամբ պատասխանը, իսկ 15%-ը դժվարացել, կամ հրաժարվել է պատասխանել։ Այս տվյալներն ամփոփված են ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության մեջ։  Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտությանկենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։

 

Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Ի տարբերություն նախորդ տարվա հետազոտության, որի տվյալները հավաքվել էին 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, այն ժամանակ հարցվածների մեծամասնությունը՝ 46%-ը գտել էր, որ Հայաստանը ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 40%-ը տվել էր սխալ ուղղությամբ պատասխանը։ Հարցվածների  14%-ը դժվարացել, կամ հրաժարվել է պատասխանել։

 

 

Հետազոտության ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։ Այս հարցման արդյունքում բարձրագույն կրթությամբ հարցվողների մասնաբաժինն ընտրանքում ավելին էր՝ համեմատած ՄՀԻ այլ հետազոտությունների։ Ընտրանքում կրթական մակարդակը նախորդ հետազոտություններին և պաշտոնական վիճակագրությանը համապատասխանեցնելու համար ավելացվել է կրթության կշռի գործոն։ Կրթության կշռի նպատակային ցուցանիշը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալների (18 և բարձր տարիքի անձանց համար) և հարցված ընտրանքի կրթական մակարդակի միջինը։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է։

Անի Թամրազյան