Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 2015 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի բնակիչ Ա.Ե.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 15-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում: