Կամչատկայում հայտարարվել է ցունամիի վտանգ՝ 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո

Լուրեր

03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
Բոլորը

Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր ստորգետնյա ցնցումներից հետո Կամչատկայի մի քանի բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել բարձրանալ 30–40 մետր բարձրությամբ բարձունքներ կամ հեռանալ ծովափից ոչ պակաս, քան 2-3 կիլոմետր՝ ցունամիի սպառնալիքի պատճառով, փոխանցում է Euronews-ը։

7.6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել կիրակի օրը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Կամչատկայի շրջանում։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միացյալ երկրաշարժաբանական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 115 կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տևել են մոտ մեկ րոպե։ Մարդիկ դուրս են եկել շենքերից։ Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մոտ ապագայում մասնագետները կսկսեն շենքերի վիճակի հետազոտությունը։

Ավելի վաղ նույն շրջանում տեղի էին ունեցել ևս երկու երկրաշարժ՝ համապատասխանաբար 5.3 և 6.5 մագնիտուդ ուժգնությամբ, որոնցից երկրորդը զգացվել էր։

Ցնցումներից մեկից հետո Խաղաղ օվկիանոսում հայտարարվել է ցունամիի վտանգ։ ԱԻՆ-ի կանխատեսմամբ՝ ալիքը կարող է հասնել Նիկոլսկոյե գյուղ՝ մոտ 29 սանտիմետր բարձրությամբ։ Ուստ-Կամչատսկում ալիքի բարձրությունը կարող է կազմել մինչև 19 սանտիմետր։

Տեղական ծառայությունները աշխատում են բարձր պատրաստվածության ռեժիմով։ Այս պահի դրությամբ վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։