«Բոլորին անուն-ազգանուններով գիտեմ»․ Սամվել Բաբայանը՝ Խորխոռունու սպանության գործով անցնողների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
05.12.2025 | 16:19
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները
05.12.2025 | 16:10
Ալբանիայի առաջին AI նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
05.12.2025 | 16:01
3-ամյա հնդիկը դարձել է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող ամենակրտսեր շախմատիստը
05.12.2025 | 15:52
ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխի ԱՄՆ
05.12.2025 | 15:43
Կարեն Անդրեասյանը մեկնում է Լոնդոն՝ TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով
05.12.2025 | 15:40
Նախիջևանում ՀՀ-ի հետ սահմանին սկսվել է երկաթուղու շինարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 15:31
Հրայր Թովմասյանի սանիկի ընտանիքին պատկանող հողամասի պայմանագիրը լուծարելու միջնորդագիր է ներկայացվել
05.12.2025 | 15:27
Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել 10,6 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվները
05.12.2025 | 15:22
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
05.12.2025 | 15:09
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.12.2025 | 15:00
Հայտնի չէ՝ Գյումրիում ով կմատուցի Փաշինյանի մասնակցությամբ պատարագը // Հնարավոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպում լինի․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 14:55
Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը
05.12.2025 | 14:50
Իռլանդիան հետաքննում է Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ անհայտ ԱԹՍ-ների թռիչքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց՝ բացահայտվել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունը։ Մամուլում հրապարակումներ կան, որ գործով անցնող անձանցից մեկը Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի անվտանգության խմբի ղեկավարն է եղել։

Թեմայի շուրջ Factor TV-ն զրուցել է Սամվել Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, ՔԿ-ն այսօր հայտարարեց, որ բացահայտել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունը։ Մամուլում կան տեղեկություններ, որ գործով ձերբակալված անձը՝ Սասուն Առուշանյանը, Ձեր թիկնազորի պետն է եղել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս տեղեկությունը։

-Մենք դիմել էինք ՔԿ, քանի որ տեղեկություն էր շրջանառվում, թե Սամվել Բաբայանը սպանել է Խորխոռունուն և ևս չորս-հինգ հոգու։ Մենք դիմել էինք, որ քրգործ հարուցեին, որ տվյալ անձը, որ դրա մասին հայտարարել է, քննեն, հասկանանք։ Իրենք (նկատի ունի ՔԿ-ն) ասել են, որ գործն ընթացքի մեջ է, մենք տեղյակ ենք։ Քրգործ չեն հարուցել տվյալ անձի վրա։ Հիմա այս փուլն անցավ, այսօր առավոտ տալիս են, որ գործը բացահայտվել է, էսքան գումար են տվել պատվիրատուները, գործը կատարել են էս մարդիկ։ Ինչ վերաբերում է Սասունին, որ, իբր թե, իմ մոտ ախրանի պետ է աշխատել, ընդհնարապես ես ախրանա չեմ ունեցել, որ պետ ունենամ։ Նա եղել է շտաբի վաշտի ծառայող, «աֆիցեր»։ 1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են ՀՀ՝ քննության, ինչ-որ մութ գործով։ Ինձ որ ձերբակալում են, այդ մարդուն բաց են թողնում։ Ես հիմա մի բան կարող եմ ասել, որ իմ անունի հետ կապելը հանցագործություն է։ Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են։ Գումար տվողն ո՞վ է, պատվիրատոն ո՞վ է, անուն-ազգանունը տվեք։

-Պարոն Բաբայան, Դուք բացառո՞ւմ եք, որ, եթե անունը տան, Ձեր անունը չի հնչի։

-Իհարկե, բացառում եմ։ Անլուրջ հարց է, ինձ հետ ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ։ Ես պետական մարդ եմ, պետությունից եմ խոսում, Դուք՝ հանցագործներից։

-Իսկ Դուք ՔԿ-ի հայտնած անուններից միայն Սասուն Առուշանյանին եք ճանաչո՞ւմ, թե նաև մյուսներին։

-Ես անուն-ազգանուններով գիտեմ, թե ում մասին է խոսքը գնում։ Բոլորն իմ մոտ ժամանակին ձերբակալված են եղել։ Հրայր Նարիմանյանը Շուշիի բանտում նստած է եղել, սպայից զենքը գողացել է, կնոջ միջոցով դուրս է բերել։ Այդ մարդիկ բոլորն էլ իմ ժամանակ ձերբակալված են եղել՝ տարբեր հարցերով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան