Կարապետյանների «Ֆլորենս»-ի բաժնեմասը՝ արգելանքի տակ․ պետբյուջե պետք է վճարեն կես միլիոն դրամ

Լուրեր

02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանն արգելանքի տակ է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։

Ըստ աղբյուրի՝ դեռ 2023 թվականից «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ն երկու տարբեր վարույթներով պետք է պետական բյուջե վճարեր ընդհանուր 563 հազար դրամ, ինչը չի կատարվել։

«Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ն, ըստ նույն աղբյուրի, պատկանում է «Գոլդ Ռեստ» ընկերությանը, որի բաժնեմասի 65 տոկոսը պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։

Վերջին օրերին Կարապետյանների ռեստորանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, դադարեցված է գործունեությունը, չեղարկվում են ամրագրումները։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին հայտնեց, որ ռեստորանում կատարվել են քննչական գործողություններ՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք դեպքը կապված է ռեստորանի սեփականատերերի հետ, խոսնակը բացասական պատասխան տվեց։

Ռեստորանի աշխատակիցներից մեկն էլ փոխանցեց, որ առայժմ հայտնի չէ, թե երբ է գործունեությունը վերսկսվելու։ Այն փակ է արդեն երեք օր։

Նարեկ Կիրակոսյան