Մերժե՞լ Գարեգին Բ-ին․ ինչպես է Փաշինյանը պատրաստվում հեռացնել կաթողիկոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ անեծքներից զերծ կմնա, բայց Վեհարանը Գարեգին Երկրորդից ազատելու մտքից չի պատրաստվում հրաժարվել։ Երեկ հրավիրված ասուլիսում վարչապետը բացատրեց, թե ինչ մեխանիզմով՝ 2018 թվականի սցենարով։ Իսկ այդ գործընթացին նա մտադիր է մասնակից դարձնել, այսպես ասած, ընտրյալներին։ Ասում է՝ կառանձնացնի ու իր կողքին կկանգնեցնի միայն բարոյականներին։

Իսկ ինչ է ենթադրում 2018-ի սցենարով Կաթողիկոսին գահընկեց անելը․ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջով այդ օրերին փողոցներ էին փակում, պետական կառույցներ շրջափակում, Հանրային ռադիոյի շենք ներխուժում։ Փաշինյանը չի գաղտնազերծում իր ծրագիրը, միայն ասում է, որ սիրով են գործելու։

Այսօր Կառավարության նիստից հետո Փաշինյանի թիմակից, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործողությունների է պատրաստվում դիմել իշխանությունը, արդյո՞ք նախատեսում են մուտք գործել Վեհարան, ինչպես ժամանակին մտան Հանրային ռադիոյի շենք։

Սերժ Սարգսյանի օրինակով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականին հասնելու համար, նախկին նախագահի թիմակից Հայկ Մամիջանյանի համոզմամբ, Փաշինյանը սկսելու է կեղծիք տարածել։

2018 թվականին ժողովրդի կողմից մերժված Սերժ Սարգայանի ղեկավարած ՀՀԿ-ն մտադիր է թույլ չտալ Փաշինյանին մերժել Գարեգին Բ-ին։ Մամիջանյանը հայտարարում է՝ պատրաստ են գործողությունների։

Նիկոլ Փաշինյանն առանց մանրամասնելու երեկ նշել էր, որ թույլ չի տալու որոշ արտաքին ուժերի, հոգևոր վերնախավի անձնական կյանքի մասին տեղեկությունների տիրապետելով, այդ հոգևորականներին օգտագործել ՀՀ-ի դեմ։

Մայր Աթոռը մինչ այս պահը չի արձագանքել Փաշինյանի հայտարարություններին։ Տեղեկատվական կենտրոնից էլ այսօր մեզ փոխանցեցին, երբ մեկնաբանություն ունենան՝ կհայտնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան