Հայաստանի 18 մարզիկ Գերմանիայում մասնակցում է Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։

«Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր շրջանի Դյուսելդորֆ, Էսսեն, Բոխում, Դուիսբուրգ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում։

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների առաջարկությամբ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝

Լող՝ Վարսենիկ Մանուչարյան, Աշոտ Չախոյան,

Սպորտային մարմնամարզություն՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Մանե Պողոսյան

Գեղարվեստական մարմնամարզություն՝ Սիլվա Սարգսյան, Ջուլիետա Ավետիսյան

Ձյուդո՝ Գոռ Կարապետյան, Դավիթ Աղասյան

Սուսերամարտ՝ Դարիա Մալիշևա

Թաեքվոնդո՝ Մելինե Հովհաննիսյան, Արմեն Դանիելյան, Սարգիս Մուրադյան, Դավիթ Թորոսյան

Աթլետիկա՝ Յանա Սարգսյան, Գոռ Հովակիմյան, Ռազմիկ Ղազարյան:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, իսկ պատվիրակության քարտուղարն է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։

Հուլիսի 17-ին Էսսենում մրցահարթակ դուրս կգան գեղարվեստական մարմնամարզիկներ Ջուլիետա Ավետիսյանն ու Սիլվա Սարգսյանը, իսկ Բեռլինում իրենց ուժերը կփորձեն լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը (50 մ բատերֆլայ) և Աշոտ Չախոյանը (100 մ բրաս):

Համաշխարհային համալսարանական խաղերի շրջանակում օրերս Ռեյն-Ռուրում կայացել է նաև FISU-ի վեհաժողովը, որին մասնակցել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը։

Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը: