Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նշվում է, որ քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ԿԳՄՍ նախարարությունից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԲՀ-ի առաջիկա ծրագրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է ՄԱԲՀ-ի աջակցությունը մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակման, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

«Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ:

ՄԱԲՀ գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանը կարևորել է համագործակցությունը կրթության տարբեր մակարդակներում՝ ընդգծելով նաև Հայաստանի բուհերի հետ համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նշվել է, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում նախատեսվում է բուհի ժողովրդագրական կենտրոնի հետազոտական կարողությունների զարգացում:

Կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ծրագրերը մոդուլային ձևաչափով ներկայացնելու և հետագայում դրանք այլ բուհերում ևս ներդնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև բուհերի աշխատակազմերի համար մեթոդական ձեռնարկների պատրաստման և տարածման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։