37 մլն դրամ՝ պետությունից, 0 դրամ՝ անդամավճար․ «Հանրապետություն» կուսակցության մուտքերն ու ելքերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2024 թվականին Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության 38․4 մլն դրամ ֆինանսավորումից 37․2 մլնն ապահովվել է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ըստ կուսկացության 2024-ի հաշվետվության՝ «Հանրապետություն»-ն անցած տարի ստացել է միայն բյուջետային ֆինանսավորում և 1․2 մլն դրամի բնեղենով նվիրատվություն։ Կուսակցականները նաև անդամավճարներ չեն վճարել։

«Հանրապետության» ծախսը 2025-ին կազմել է 33․4 մլն դրամ, որի մեծ մասը՝ մոտ 23․5 մլնը, հաշվետվությունում նշված է «այլ ելքեր» տողով և հայտնի չէ, թե ինչ նպատակով է ծախսվել։ Կուսկացությունը 7․3 մլն դրամ ծախսել է աշխատանքի վարձատրության, 2․5 մլն դրամ՝ հարկերի,131 հազար դրամ՝ կոմունալ վճարների համար։

Կուսակցության բնեղենով նվիրատվություններն անշարժ գույքեր են, որ սեփականատերերը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով են վարձակալության տվել, մասնավորապես՝ Սուսաննա Պետրոսյանը՝ հասարակական նշանակության շինություն՝ 533 հազարով, Մուշեղ Ասլանյանը՝ անհատական բնակելի տուն՝ 10,870 դրամով, Նաիրա Հակոբյանը՝ բազմաբնակարան բնակելի շենք՝ 100,588 դրամով, Ռոմիկ Պողոսյանը՝ անհատական բնակելի տուն՝ 30,160 դրամով, Հասմիկ Գզոյանը՝ անհատական բնակելի տուն՝ 106,196 դրամով, և Արամ Սարգսյանը՝ հասարակական նշանակության շինություն՝ 223,440 դրամով։ Ուշագրավ է, որ այս նույն անձանցից, բացի Սուսաննա Պետրոսյանից, և Ելենա Ասրիյանից կուսակցությունը այլ ոչ դրամական նվիրատվություններ է ստացել՝ ընդհանուր 203 հազար դրամի չափով։

Հավելենք, որ աուդիտը դրական է գնահատել «Հանրապետություն» կուսակցության 2024 թվականի հաշվետվությունը։

 

Գայանե Խաչատրյան