Հուսով եմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լեյենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ եռակողմ հանդիպման մեկնարկի խոսքում հայտարարել է, որ ՀՀ-ի ու ԵՄ հարաբերություններն ավելի քան սերտ են։

«Հաճելի է ձեզ կրկին հյուրընկալել Բրյուսելում։ Երբ հանդիպեցինք անցյալ տարի, ես ասացի, որ Եվրոպան ուս ուսի է կանգնած Հայաստանի հետ։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները սերտ են ավելի, քան երբևէ, մենք ունենք գործընկերության շատ հավակնոտ օրակարգ։ Ունենք ԵՄ-ի Դիմակայունության և աճի ծրագիրը, տրամադրում ենք 270 մլն եվրո Հայաստանին, և սա ցույց է տալիս ԵՄ հանձնառության խորությունը։ Մենք գիտենք, որ ձեր գեղեցիկ երկիրը կարող է և կխաղա դեր Եվրոպայի ապագայում»,- ասել է նա։

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից՝ ֆոն դեր Լեյենը հավելել է․ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը շրջադարձային պահ է, որ վերջ է դնում տասնամյակներ տևած թշնամանքին։ Հուսով եմ, որ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ կստորագրվի»։

Անտոնիո Կոշտան իր հերթին նշել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն գնում են դեպի ավելի խորը ու լայն համագործակցության և ցանկանում են հարաբերությունները զարգացնել, իսկ այս հանդիպումն առաջընթաց կգրանցի։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալությունն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Նա նշել է՝ լիովին համաձայն է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը տեսանելի զարգանում է, նաև շնորհակալություն հայտնել ԵՄ-ին ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի