Ֆրանսիան արագացված տեմպերով մեծացնում է պաշտպանական բյուջեն

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի ֆոնին՝ Ֆրանսիան որոշել է արագացնել իր բանակի վերազինման տեմպը և այդ նպատակով պաշտպանության համար, նախատեսված ժամկետից շուտ, միլիարդավոր եվրո է հատկացնում։ Այս մասին  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ 2026 թվականին լրացուցիչ պաշտպանական ծախսերի ծավալը կկազմի 3,5 միլիարդ եվրո, իսկ 2027 թվականին՝ 3 միլիարդ եվրո։

«Այսպիսով, 2027 թվականին մեր պաշտպանության վրա կծախսենք 64 միլիարդ եվրո։ Սա կրկնակի ավելի է, քան 2017 թվականին զինված ուժերին, պաշտպանության համար հատկացված բյուջեն»,- հայտարարել է Մակրոնը հուլիսի 14-ին նշվող Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի օրվա նախօրեին զինված ուժերին ուղղված ավանդական ուղերձում։

Ի սկզբանե, Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն նախատեսվում էր կրկնապատկել մինչև 2030 թվականը, հիշեցնում է dpa գործակալությունը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից՝ 1945 թվականից ի վեր, ազատությունը երբեք այսքան սպառնալիքի տակ չի եղել։ Մեր մայրցամաքում խաղաղությունը երբեք այսքան կախված չի եղել մեր ներկայիս որոշումներից»,- շեշտել է Էմանուել Մակրոնը՝ խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստաի պատերազմի մասին։

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ սպառնալիքներին դիմակայելու հնարավորություն ունենալու համար, Ֆրանսիան պետք է ավելի շատ ներդրում կատարի զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և տիեզերքում զենքի համակարգերի մեջ։ Մակրոնը կրկնել է միտքը, որ եվրոպական երկրները պետք է պաշտպանության հարցը վերցնեն իրենց ձեռքը և միասին ներդրումներ կատարեն սպառազինության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս էլ ֆրանսիական բանակի ղեկավար-գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին է Եվրոպայում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի