«Ամսական 4 միլիոնի վարկ եմ սպասարկում, կես միլիոնի ծաղիկ անգամ չեմ վաճառել». ծաղիկ մշակողները շարունակում են թափել իրենց արտադրանքը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Ամսական չորս միլիոնի վարկ եմ սպասարկում, 20 օրվա մեջ կես միլիոնի ծաղիկ անգամ չեմ վաճառել»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի Մխչյան համայնքում 6000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խելացի ջերմատան սեփականատեր Արտյոմ Հովհաննիսյանը։

Տարբեր համայնքների ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները երկու օր առաջ էին կառավարության դիմաց հավաքվել և դժգոհում  դեպի ՌԴ իրենց արտադրանքը արտահանելու անհնարինությունից։  

Ջերմոցատերը պատմում է՝ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ երեկ են հանդիպել։ Ըստ մեր զրուցակցի՝ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացվել է առկա իրավիճակը, նրանք էլ իրենց խնդիրներն են բարձրաձայնել։

«Քննարկում ունեցանք, սպասում ենք պատասխանի, բայց դե հիսուն-հիսուն է, դեռ ավելին, հավանականությունը քիչ է, որ կբացվի ճանապարհը։ Պայմանավորվեցինք, որ երկու-երեք օրվա ընթացքում որոշումներ կլինեն, բայց, ոնց հասկանում ենք, խնդիրը լուրջ է։ Առաջնային նշեցին, որ դիտարկում են այն հարցը, որ կառավարության կողմից սուբսիդավորված կամ լիզինգային ծրագրերով կառուցված ջերմոցային տնտեսությունների վարկային միջոցները սառեցվեն, այնուհետև արտահանմանը փորձեն լուծում տալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իր ջերմատունը միջին ջերմատների շարքին է դասվում, միանում են խոշորների հետ, որ արտահամանում իրականացնեն։ Ասում է՝ խոշոր ջերմատներից ընդամենը չորսն են, որ կարողացել են արտահանման թույլտվություն ստանալ։ 

«Ինձնից ավելի խոշորները կան, որ մի քանի հեկտար տարածք ունեն ու ամսական 6-7 միլիոն վարկ են սպասարկում։ Հիմա 98 տոկոս ապրանքը թափում ենք, ու բոլորս, որովհետև ընդհանրապես սպառում չկա։ Մեր շուկայի համար այն շատ մեծ է․ մեր արտադրածի մինչև հինգ տոկոսը կարող է տեղական շուկայում սպառվել, ամբողջությամբ արտահանման համար ենք արտադրում, իսկ այս պահին ամբողջը մնացել է»,- ասում է ջերմոցատերը։ 

Նրա խոսքով՝ ավելի բարդ իրավիճակ է հատկապես սեզոնային ծաղիկների պարագայում․ երբ ողջ տարվա ընթացքում ֆերմերները մշակում են, իսկ արդեն քաղելու ժամանակ վաճառքը չունեն։ Ասում է՝ քաղած, թե հողի վրա, մեկ է՝ փչանալու է։  

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Factor.am-ին հայտնել են, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ ծաղիկների արտադրավայրերում առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացվում, դրանց արդյունքում որոշվում է կոնկրետ տնտեսվարողի արտադրանքի՝ Ռուսաստան արտահանելու հարցը։ Արտյոմ Հովհաննիսյանը պնդում է, որ առցանց ստուգումները երկար ընդմիջումներով են իրականացվում։ 

«Մի ջերմոցի մոնիթորինգը տևում է երեքից չորս ժամ։ Շաբաթվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարողանում են հայկական կողմից Ռուսաստանի հետ կապվել ընդամենը մեկ կամ երկու օր։ Ցանկանում են ջերմատան պայմաններին ծանոթանալ։ Օրինակ, երկու հեկտար տարածք ունեցող ջերմոց գիտենք, որ սառնարանը գտնվում է պահեստային հատվածից 15 մետր հեռավորության վրա, սակայն ջերմոցը կառուցված է բոլոր ստանդարտներին համապատասխան։ Քանի որ սառնարանը 15 մետր հեռավորության վրա է, իրեն թույլտվություն չեն տվել, բայց դա աբսուրդ է։ Եթե ծաղիկի որակի, բուժումների հետ կապված մոնիթորինգ են ուզում անել, որպեսզի հասկանան ծաղկի որակը, կամ արդյոք մաքուր է ծաղիկը, ապա սառնարանի 15 մետր հեռավորությունը ընդհանրապես կապ չունի»,- նշում է տնտեսվարողը։

Ասում է՝  մեկ շաբաթ է արդեն, ինչ մոնիթորինգ չի իրականացվել։ Երեկվա հանդիպման ընթացքում էլ տեղեկացրել են՝  պայմանավորվածություն կա, որ ռուսական խումբ գա Հայաստան և տեղում մոնիթորինգ իրականացնի։ Տնտեսվարողը, սակայն, մտահոգություն է հայտնում՝ մինչև Ռուսաստանից մոնիթորինգ իրականացնող խումբ գա, իրենց արտադրած ծաղիկների 70 տոկոսն արդեն փչացած կլինի։

Անի Թամրազյան