Թրամփը Պուտինին սպառնացել է ռմբակոծել Մոսկվան, եթե հարձակվի Ուկրաինայի վրա․CNN

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփն անցյալ տարի դոնորների հետ մասնավոր հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մի անգամ փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգնեցնել Ուկրաինայի վրա հարձակվելուց՝ սպառնալով «ռմբակոծել Մոսկվան» որպես պատասխան։ Այս մասին է վկայում  CNN-ին հրապարակած ձայնագրությունը։

«Պուտինին ես ասացի՝ «Եթե դուք ներխուժեք Ուկրաինա, ես պատրաստվում եմ  Մոսկվան ռմբակոծել։ Ասում եմ ձեզ, որ ես այլընտրանք չունեմ», – 2024 թվականի դրամահավաքներից մեկի ժամանակ արված ձայնագրության մեջ լսվում է Թրամփի խոսքը։

«Եվ հետո (Պուտինը) ասում է. «Ես ձեզ չեմ հավատում»։ Բայց նա ինձ 10%-ով է հավատացել»,-հավելում է նա։

Ավելի ուշ Թրամփը պնդել է, որ նմանատիպ նախազգուշացում է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Թայվան հնարավոր ներխուժման վերաբերյալ՝ ասելով նրան, որ ԱՄՆ-ն կհարվածի Պեկինին։

«Նա կարծում էր, որ ես խելագար եմ», – ասել է Թրամփը Սիի մասին։

CNN-ը նշում է, որ այս խոսքերը, որոնք հնչել  են այն ժամանակ, երբ Թրամփը ներկայացրել է իր երկրորդ ժամկետի համար պայքարը, ներառված են Նյու Յորքում և Ֆլորիդայում 2024 թվականի դրամահավաքների ձայնագրությունների շարքում, որոնք ավելի ուշ ձեռք են բերվել Ջոշ Դոուսիի, Թայլեր Փեյջերի և Այզեկ Արնսդորֆի կողմից․նրանք մանրամասն նկարագրել են որոշ զրույցներ իրենց նոր՝ «2024» գրքում: Աուդիոձայնագրությունը նախկինում չի հեռարձակվել: Թրամփի շտաբը հրաժարվել է մեկնաբանել ձայնագրությունների բովանդակությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ դրամահավաքներից մեկի ժամանակ Թրամփը  պարծեցել է, թե ինչպես է ճնշում գործադրում հարուստ դաշնակիցների վրա՝ իր քարոզարշավին տասնյակ միլիոնավոր դոլարներ նվիրաբերելու համար: Մեկ այլ միջոցառման ժամանակ նա նկարագրել է իր վարչակազմի ջանքերը՝ ուսանող-ցուցարարներին արտաքսելու և օտարերկրյա առաջնորդների հետ իր զրույցները։

«Ես կվտարեի երկրից ցանկացած ուսանողի, որը բողոքի ակցիա կանցկացներ», – ասել է Թրամփը երկրորդ փակ դրամահավաքի ժամանակ՝ խոստանալով ճնշել համալսարանական կամպուսներում պաղեստինամետ ցույցերը ու հավելել․ «Այս մարդիկ մեծ սխալ են թույլ տվել: Հեռացրե՛ք նրանց երկրից, և կարծում եմ՝ դա կդադարեցնի այն»:

Այն բանից հետո, երբ դոնորներից մեկը մտահոգություն է հայտնել, որ ուսանող-ցուցարարներից մի քանիսը, ի վերջո, կկառավարեն «այս երկիրը», Թրամփը է կոչ արել լսարանին «իրոք առատաձեռն լինել» և օգնել իրեն ընտրվել։

«Եթե դուք օգնեք ինձ ընտրվել, մենք այս շարժումը հետ կտանք 25-30 տարով», – ասել է նա։

Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր փորձել է կատարել այս խոստումը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան  քաղաքականության  արդյունքում հարուցված դատական գործերի, որոնք վերաբերում են այն ուսանողներին, ովքեր ունեն վիզաներ, բայց վարչակազմը փորձել է դրանք չեղարկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի