Ե՞րբ Հայաստանի ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության մասնագետները մտադիր են մինչև այս տարվա վերջ այցելել Հայաստան՝ գնահատելու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրականացրած աշխատանքը և ԵՄ թռիչքներ կատարելու արգելքի (այսպես կոչված՝ «սև ցուցակ») վերացման հնարավորությունը։

Հայաստանի ավիացիան, հիշեցնենք, Եվրամիության «սև ցուցակում» է հայտնվել 2020 թվականի հունիսից, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք։

Կոմիտեից Factor.am-ին վստահեցրել են, որ վերացրել են 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից հայկական ավիաընկերություններ և կոմիտե կատարած գնահատողական այցի շրջանակներում հայտնաբերված հիմնական թերությունները, ապա 2024-ի հոկտեմբերի 1-ին դիմել են ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինություն՝ նախաձեռնելով դեպի ԵՄ «սև ցուցակից» հայկական ավիաընկերություններին դուրս բերելու գործընթացի մեկնարկը։ 2024-ի դեկտեմբերին կոմիտեն կատարած ուղղիչ գործողությունները և դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերը պաշտոնապես ներկայացրել է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինություն՝ վավերացնելու և համապատասխան որոշում կայացնելու համար։

Մեր հարցին՝ Կոմիտեն ներկայում ունի՞ բավարար կադրեր՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար, Կոմիտեից պատասխանել են, որ համալրել են անհրաժեշտ քանակությամբ մասնագետներին, որոնք պարբերաբար վերապատրաստումներ են անցնում։ Օրինակ՝ 2024-ին վերապատրաստումների համար ծախսվել է 71․4 մլն դրամ։

Թե ինչքա՞ն է գնահատվում ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու պատճառով Հայաստանի կրած վնասը, Կոմիտեից չեն պատասխանել՝ նշելով, թե «հարցադրումը դուրս է կոմիտեի իրավասության շրջանակներից»։

Նշենք, որ ներկայում Հայաստանում օդանավ շահագործողի վկայական ունի 7 ընկերություն։

Գայանե Խաչատրյան