Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները նախկինի պես Հայաստանին համարում են կազմակերպության լիիրավ անդամ

Լուրեր

24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակում բոլոր պարտավորությունների կատարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի  նիստից հետո։

«Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում՝ անդամավճարների վճարումը»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ Լավրովի, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներն «ի գիտություն են ընդունել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կրկին հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը»։

«Մենք ելնում ենք այն փաստից, որ մեր պետությունների ղեկավարները, երբ հանդիպել են ՀԱՊԿ-ի շրջանակում, նույնպես նկատի են առել ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փաստը»,- հավելել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։

«ՀՀ վարչապետը վերջերս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև ընկած ժամանակահատվածը շուտով կավարտվի։ ՀՀ ղեկավարությունից ինչ-որ մեկը հայտարարել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի վերջնականապես որոշում կայացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, ռուսաստանցի պաշտոնյայի կարծիքով, Հայաստանի ժողովրդին «դժվար թե օգուտ բերի, եթե երկրի ղեկավարությունը որոշի շրջվել իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից»։

«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումների, բայց մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շրջվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, դա քիչ հավանական է, որ օգուտ բերի հայ ժողովրդին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ մեկնաբանելով պաշտոնական Երևանի վերջին հայտարարությունները, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև, ինչպես նաև որոշել իր տեղը ՀԱՊԿ-ում։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում Ղրղզստանում ընթացող ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի