Հայրենիքում տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը` TOON EXPO MOSCOW 2025-ում

Լուրեր

04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանում հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մասնակցում է Մոսկվայում անցկացվող խոշորագույն TOON EXPO ցուցահանդեսին։

Սփյուռքում բնակվող հայերն ու էքսպոյի բոլոր այցելուները մինչև հունիսի 29-ը ներառյալ բացառիկ հնարավորություն ունեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

«Ամերիաբանկի համար յուրաքանչյուր մեծ նախաձեռնության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց խորիմաստ համոզմունք՝ պետք է լինենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն են։ Հենց դա էլ մեզ բերել է Մոսկվա՝ հնարավորություն տալով լսելու նրանց առաջարկները և խթան հանդիսանալով հայրենիք-սփյուռք հարաբերությունների խորացման համար»,-նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Ցուցահանդեսն անցկացվում է Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոնում։ TOON EXPO ցուցահանդեսների կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը նշում է, որ նախապատրաստական փուլում քաղաքացիները հետաքրքրվում էին՝ արդյո՞ք բանկային համակարգից ներկայացուցիչներ նույնպես կլինեն։

«Ամերիաբանկի ներկայությունը ստեղծում է ուժեղ հիմքեր։ Շնորհակալ ենք Ամերիաբանկին, որ մեզ վստահեց դեռ առաջին օրվանից»,-ընդգծում է Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։

Ամերիաբանկի տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ հիփոթեքային առաջարկներին և անմիջապես ներկայացնել առցանց հայտ։ Պայմաններն իսկապես պարզ են. վարկի դիտարկման համար անհրաժեշտ չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե։ Հաշվի են առնվում հաճախորդի արտերկրի եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

«Վարկը առաջարկվում է երեք արժույթով՝ դրամ, դոլար և եվրո։ Դրամի դեպքում տոկոսադրույքը կազմում է 13.5-14 տոկոս, դոլարի դեպքում՝ 10-10.5, իսկ եվրոյի դեպքում՝ 8-8.5 տոկոս։ Վարկը տրամադրվում է մինչև 30 տարի ժամկետով, նվազագույն կանխավճարը՝ 10 տոկոս»,-ասում է Ամերիաբանկի հիփոթեքային պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

Հիփոթեքային վարկը մեծ հետաքրքություն է առաջացրել նաև Ռուսաստանում բնակվող գործակալների շրջանում։

«Վարկատեսակի հիմնական նպատակը հնարավորինս պարզ և մատչելի պայմաններով աջակցել է այն մարդկանց, ովքեր ցանկանում են բնակարան ձեռք բերել իրենց հայրենիքում կամ ներդրում անել Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Մենք միշտ եղել ենք մեր հաճախորդների կողքին, և այսօր Մոսկվայում ենք՝ հենց այդ պատճառով»,-նշում է Լիանա Աղայանը։

Ցուցահանդեսի շրջանակում այցելուներին ներկայացվում է նաև myhome.am անշարժ գույքի էկոհամակարգը։ «Մայ հոմ» հարթակի միջոցով հնարավոր է հիփոթեք ստանալ Հայաստանում ընդամենը 5 րոպեում, գնել կամ վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքի առաջարկներին և ստանալ արտոնյալ պայմաններ համագործակցող կազմակերպություններից։

Ամերիաբանկի տաղավարում կարելի է նաև օգտվել անվճար խորհրդատվությունից, ինչպես նաև մասնակցել խաղարկության և հնարավորություն ստանալ երեքօրյա հանգիստ անցկացնելու Երևանի հյուրանոցներից մեկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան