40-48 միլիոն եվրո՝ Վենետիկում հարսանիք անցկացնելու համար․ շքեղ արարողություն և բողոքի ակցիաներ

Լուրեր

13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և հեռուստալրագրող Լորեն Սանչեսը ամուսնացել են ուրբաթ օրը. հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկի Սան Ջորջո Մաջորե կղզում։ Միջոցառումն արդեն վաղուց ստացել էր «դարի հարսանիք» անվանումը։

Euronews-ի փոխանցմամբ՝ հարսանիքից մեկ օր առաջ տասնյակ մասնավոր ինքնաթիռներ և զբոսանավեր ժամանել էին Վենետիկ։

Հյուրերի թվում եղել են հայտնի աստղեր՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Քարդաշյանների ընտանիքի անդամները, Օփրա Ուինֆրին, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան՝ իր ամուսնու Ջարեդ Քուշների հետ։

Հարսանեկան իրադարձության կապակցությամբ որոշ ակտիվիստներ բողոքել են։ Պատճառներից մեկն այն է, որ Բեզոսը, իբր, շահագործում է Վենետիկը, քաղաքի սովորական բնակիչները տուժում են զբոսաշրջիկների մեծ հոսքից, բնակարանների բարձր գներից և կլիմայական փոփոխություններով պայմանավորված մշտական հեղեղումների սպառնալիքից։

Մոտ տասնյակ վենետիկյան կազմակերպություններ՝ ներառյալ բնակարանային պաշտպանները, խոշոր նավերի դեմ պայքարող խմբերը և համալսարանական միավորները, միավորվել են՝ «Վենետիկում Բեզոսի համար տեղ չկա» կարգախոսով՝ բազմօրյա հարսանիքին իրենց ընդդիմությունն արտահայտելու նպատակով։

Նրանք փոքր բողոքի ակցիաներ են անցկացրել՝ Բեզոսի դեմ պաստառներ պարզելով Վենետիկի խորհրդանշական տեսարժան վայրերում։ Ակտիվիստները մտահոգություն են հայտնել Amazon-ի աշխատանքային քաղաքականության, Բեզոսի և եվրոպական կառավարությունների միջև շարունակվող հարկային վեճերի, ինչպես նաև նրա քաղաքական կապերի վերաբերյալ։

Քաղաքի նահանգապետ Լուկա Ձայան հանդես է եկել հարսանիքի պաշտպանությամբ՝ այն համարելով Վենետիկի համար տնտեսական և հեղինակային տեսանկյունից կարևոր միջոցառում։ Նրա խոսքով՝ հարսանիքի ծախսերը կազմել են մոտ 40–48 միլիոն եվրո։

Վենետիկի բնապահպանական հետազոտությունների Corila ասոցիացիայի տվյալներով՝ Բեզոսը մեկական միլիոն եվրո է նվիրաբերել երեք բնապահպանական կազմակերպությունների, որոնք զբաղվում են Վենետիկի պահպանությամբ։

Հիշեցնենք՝ Ջեֆ Բեզոսը և նրա ընտրյալը՝ Լորեն Սանչեսը, ծանոթացել են 2016 թվականին, իսկ որպես զույգ՝ առաջին անգամ հրապարակայնորեն հանդես են եկել միայն 2019-ին՝ Բեզոսի և Մակքենզի Սքոթի ամուսնալուծությունից հետո։