TOON EXPO MOSCOW 2025․ հոբելյանական 5-րդը՝ ռուսաստանաբնակ հայերի համար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Եթե դուք բնակվում եք Ռուսաստանում և մտադիր եք ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում, ուրեմն TOON EXPO-ն, որն արդեն Մոսկվայում է, հենց ձեզ համար է։ Դուք կարող եք կատարել գրագետ ներդրումներ այս ոլորտում․ Հայաստանում արդեն 4 անգամ մեծ հաջողությամբ կազմակերպված, հայտնի ու սիրված TOON EXPO-ն հոբելյանական 5-րդ ցուցահանդեսը մինչև հունիսի 29-ը ներառյալ անցկացնում է Մոսկվայի Տիմիրյազև կենտրոնում։ Այս օրերին և միայն ռուսաստանաբնակ հայրենակիցների համար ցուցահանդեսի շրջանակում գործում են հատուկ առաջարկներ, ընկերությունները նաև անկնկալներ են պատրաստել։ Ներդրում, որն ավելի է մոտեցնում տանը․ սա TOON EXPO MOSCOW 2025-ի կարգախոսն է։ Հայաստանի առաջատար կառուցապատողներ, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերություններ, բանկեր և անշարժ գույքի գործակալություններ սպասում են ձեզ՝ Տիմիրյազև կենտրոնում։ Ցուցահանդեսին ներկայացված են բնակարաններ նորակառույց շենքերում, առանձնատներ և ամառանոցներ, ներդրումային նախագծեր Հայաստանում և արտերկրում․ բոլորը՝ միայն այս 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։

Ի դեպ, բացենք անկնկալներից մեկը՝ բանկերը ներկայանում են հատուկ սփյուռքի համար մշակված հիփոթեքային վարկերով: Հատուկ առաջարկներ, զեղչեր կառուցապատողներից և գործակալություններից․ TOON EXPO MOSCOW 2025-ի ընձեռելիք հնարավորությունները, սակայն, այսքանով չեն եզրափակվում․ ցուցահանդեսը խոստանում է արդյունավետ և անմիջական հանդիպումներ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Դուք կարող եք ծանոթանալ անշարժ գույքի լավագույն նախագծերին, ստանալ խորհրդատվություն բանկերից և ոլորտի մասնագետներից ու որ ամենաօպտիմալն է՝ համեմատել տարբերակները և հենց տեղում կայացնել վստահ որոշումներ։

TOON EXPO-ն նպատակ ունի շրջել աշխարհի հայաշատ քաղաքներով և հայկական անշարժ գույքը հայաստանցիների համար դարձնել առավել հասանելի ու գրավիչ։ TOON EXPO-ի կազմակերպիչները վստահ են՝ Հայաստանն աշխարհում պետք է դիրքավորել ոչ միայն որպես զբոոսաշրջային, այլև ներդրումների համար նպաստավոր ուղղություն հենց անշարժ գույքի ոլորտում։ TOON EXPO-ի կազմակերպած նախորդ 4 ցուցահանդեսները միասին ունեցել են 60 հազարից ավելի այցելուներ։ Ամենաշատ վաճառքները գրանցվել են 2024-ին։

TOON EXPO-ի հիմնական նպատակն է՝ հայաստանյան անշարժ գույքն ավելի հասանելի դարձնել սփյուռքին և ապահովել հավելյալ նեդրումային հոսք դեպի Հայաստանի տնտեսություն։ TOON EXPO MOSCOW 2025-ն էլ այս մեծ ծրագրի կարևոր մասն է։ Ցուցահանդեսի մուտքն անվճար է, այն բաց է առավոտյան 10.00-ից մինչև երեկոյան 20:00-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Աննա Բաբաջանյան