Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, որը այցով Թուրքիայում է, իր գլխավորած պատվիրակության հետ միասին հետևել է Ստամբուլում ընթացող «Խաղաղության պաշտպան – 2025» միջազգային զորավարժություններին:

Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ այնուհետև ժամանել է Կոնիա քաղաք, որտեղ մասնակցել է «Անատոլիական արծիվ – 2025» միջազգային զորավարժությունների շրջանակներում անցկացվող ավագ դիտորդի օրվան:

Նշվում է, որ հյուրերին տրամադրվել է մանրամասն տեղեկատվություն զորավարժությունների պլանավորման գործընթացի, սցենարի, նպատակների և առաջադրանքների հաջորդականության մասին։

«Անատոլիական արծիվ 2025» զորավարժություններին մասնակցում են  Ադրբեջանցի օդաչուներ և տեխնիկական անձնակազմ, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցներ։

Այցի ընթացքում Վելիևը հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի  ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի և Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուի հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված համագործակցության զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակի և ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի