Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի մասին մոռացել են․ Ստեփան Դանիելյան

Լուրեր

02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ մինչ հոկտեմբերի 16-ը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Վարչապետի հրաժարականի նպատակն է հասնել Ազգային ժողովի լուծարմանը և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Փաշինյանի  հրաժարականի և դրա շուրջ ծավալված ներքաղաքական վերջին զարգացումների մասին Factor.amը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

 

-Պարո՛ն Դանիելյան, ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, կարծես, արդեն որոշակիություն կա, հայտնի է Փաշինյանի հրաժարականի ժամկետը և ընտրությունների անցկացման օրը։ Մինչ այս, հրաժարականով ԱԺ լուծարման տարբերակին Փաշինյանն ինքը դեմ էր՝ մատնանշելով հակահեղափոխության ռիսկերը։ Ըստ Ձեզ՝ այդ ռիսկերը այսօր չեզոքացվա՞ծ են։

-Իմ տեսակետով ռիսկեր չեն էլ եղել։ Սակայն ես չեմ բացառում, որ հնարավոր է՝ որոշ պատգամավորներ նման բան մտածած լինեն։ Եթե դա նույնիսկ այդպես է, դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ նրանք կյանքից կտրված են։ Հիմա նման ռիսկեր ոչ միայն չկան, այլ ներհանրապետական կոնֆլիկտն ավելի մեծ է, քան Հանրապետականների ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Գագիկ Ծառուկյանն էլ, որպես խոշոր գործարար, միշտ էլ կենթարկվի օրվա իշխանությանը։ Նման խնդիր չկա։

Ի՞նչ ներհանրապետական կոնֆլիկտի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք։

-Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է։ ՀՀԿ-ն կուսակցություն չի եղել, դա պետական նոմենկլատուրայի, գործարարների ու կրիմինալի իշխող կառույց էր, իշխանությունը կորցնելուց հետո նման կառույցները փլուզվում են։ Նրանց, բացի ստվերային պայմանավորվածությունները, միմյանց հետ կապող այլ բան չկա։ Հիմա նրանք զբաղված են միմյանց վրա մեղք գցելով ու միմյանց դավաճանության մեջ մեղադրելով։ Դրանք արդարացումներ են կուսակցությունը լքելու համար։ Նրանցից ամենահաջողակները կհամագործակցեն, չի բացառվում՝ որոշ ժամանակ հետո նաև ամդամագրվեն ՔՊ-ին։ Նրանց միայն իշխանությունն է հետաքրքրում։

Պարո՛ն Դանիելյան, արդեն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու դեկտեմբերի արտահերթ ընտրություններին։ Դրանից հետո նրա քաղաքական գործունեությունը ինչպիսի՞ն կարող է լինել։

-Բնականաբար նա  չէր կարող մասնակցել,  դրանք հեքիաթներ են։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի մասին մոռացել են, որն, իմիջիայլոց, ՀՀԿ-ի նախագահն է և չի լքել քաղաքականությունը։

Բայց, ինչպես ինքներդ նշեցիք, ՀՀԿ-ն փլուզման եզրին կանգնած ուժ է։ Այսօր, առհասարակ, մնացե՞լ է որևէ քաղաքական ուժ, որը կարող է լինել ազդեցիկ ընդդիմություն ՔՊ-ին։

-Կարծում եմ, որ այս փուլում Փաշինյանն ինքն իր համար ընդդիմություններ կընտրի։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո եկող խորհրդարանը նոր ձևավորվելիք քաղաքական իրավիճակին չի համապատասխանի։ Նման խորհրդարանում իրական քաղաքական պրոցեսներ չեն կարող ընթանալ։

Եվ ի՞նչ եք կանխատեսում այդ դեպքում, ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է լինելու, որին չի համապատասխանի նոր խորհրդարանը:

– Կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ փոխվել է մարդկանց մտածողությունը, որը, սակայն, քաղաքական առումով չի արտահայտվել։ Նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնց մի մասը գուցե կկարողանա հանրային վստահություն ձեռք բերել։ Նման պարագայում իրական քաղաքական կյանքը խորհրդարանում չի ընթանա։

Պարոն Դանիելյան, արտահերթ ընտրություններում, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանի թիմը կկրկնի՞ ավագանու ընտրությունների արդյունքը։ Այսինքն, մենք էլի գործ կունենա՞նք 80 տոկոսից ավել քվե ստացած մեկ ուժի հետ:

-Կարծում եմ՝ այո։ Այն մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, սակայն իրենց շահերն ու տեսակետները արտահայտող կուսակցություններ չտեսնեն, ուղղակի ընտրություններին չեն մասնակցի։

Այդ դեպքում խորհրդարանում ոչ թե կայուն, այլ պարզապես ճնշող մեծամասնությունը մեկ ուժ է լինելու։ Սա ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում։

-Արդեն նշեցի՝ քաղաքական կյանքը խորհրդարանից դուրս կընթանա։ Այսինքն՝ խորհրդարանը իր ֆունկցիան չի կատարի, ինքնանպատակ մարմնի կվերածվի։

 –Բայց,  ամեն դեպքում, օրենքներն ընդունելու է այ՛դ մարմինը։

-Փաստացի կառավարությունը բերելու է այդ օրենքները, խորհրդարանը դակելու է։ Ինչ-որ եղել է մինչ այդ։

 –Խորհրդարանից դուրս ընթացող քաղաքական կյանքը այդ դեպքում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝  որոշումների կայացման տեսանկյունից։

-Տարբեր եղանակներով՝ սկսած քաղաքակիրթ եղանակներից, երբ հանրային քննարկումներ են լինում, վերջացրած՝ փողոցային ակցիաները։ Ես չեմ կարող կանխատեսել, թե հետագայում ինչ զարգացումներ են կարող լինել, սկսած սոցիալական խնդիրներից, վերջացրած Արցախի հետ կապված զարգացումները։

Ո՞ր ուժին, ըստ Ձեզ, կհաջողվի հայտնվել 2-րդ տեղում։

-Չեմ կարող ասել, այս պահին ինձ դա չի հետաքրքրում։

-Այնուհանդերձ՝ Հայաստանում երբեք այսպիսի մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություն չի եղել, և այսօր շատերը պնդում են՝ շատ լավ է, որ Փաշինյանը ժողովրդի դիկտատուրա է հաստատում։ Ընդհանրապես՝ ժողովրդի դիկտատուրա ասվածը որքանո՞վ է իրական կատեգորիա, և ինչպե՞ս այն կարող է վերափոխվել։

-Երբեք որևէ երկրում ժողովրդի դիկտատուրա չի եղել, այլ եղել է ժողովրդի անունից դիկտատուրա։ Դա հակասահմանադրական կառավարման ձև է։ Դա նշանակում է, որ պետական ինստիտուտները չեն գործում, և խորհրդարանը, որպես ներկայացուցչական մարմին, արդեն պահանջարկ չունի։ Մենք հենց դրա մասին էինք խոսում։ Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ «ժողովրդի դիկտատուրան» վտանգավոր չափեր և ձևեր ընդունի, սակայն հաշվի առնելով մեր արտաքին վտանգները, այն կարող է լուրջ կատակլիզմների պատճառ դառնալ։ Ես ինքս ցանկացած տիպի դիկտատուրայի դեմ եմ։ Սակայն դա ճաշակի հարց է։

Հարցազրույցը՝ Աղավնի Սուքիասյանի