ԱՄՆ-ն առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հունիսի 25-ին առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ։ Նա ասել է, որ ԱՄՆ կառավարությունը նմանատիպ համաձայնագիր է նախատեսում Հնդկաստանի հետ, փոխանցում է  Current time-ը։

«Մեզ մոտ հիանալի գործարքներ են նախանշվում։ Հնարավոր է՝ մենք գործարք ունենանք Հնդկաստանի հետ։ Շատ խոշոր։ Մենք կբացենք Հնդկաստանը (ամերիկյան բիզնեսի համար)։ Չինաստանի հետ գործարքում մենք սկսում ենք բացել Չինաստանը», – ասաց Թրամփը։ Նա որևէ մանրամասն չի հայտնել  համաձայնագրի վերաբերյալ։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը Bloomberg News-ին ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը ավարտել են մայիսին Ժնևում  ձեռք բերված առևտրային համաձայնագրի ձևակերպումը։ Նա ասել է, որ համաձայնագիրը ամրապնդում է Պեկինի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված պայմանները։

«Նրանք մեզ կմատակարարեն հազվագյուտ մետաղներ։ Եվ երբ դա տեղի ունենա, մենք կվերացնենք մեր պատասխան միջոցառումները», – ասել է Լյուտնիկը։

Դոնալդ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում գործարքներ կնքել բոլոր երկրների հետ։ Նրա խոսքով՝ վարչակազմը «պարզապես նամակներ կուղարկի որոշ երկրների՝ տեղեկացնելով նրանց, որ նրանք կվճարեն 25%, 35%, 45%» մաքսատուրքեր։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց նաև պատրաստ է այն փաստին, որ նման համաձայնագիր չի լինի։ Նա նշել է, որ Կանադայում կայացած G7 գագաթնաժողովում «արդյունավետ քննարկում» է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։

«Այսօր մենք ԱՄՆ-ից նոր փաստաթուղթ ենք ստացել հետագա բանակցությունների համար։ Այժմ մենք այն վերլուծում ենք», – ասել է ֆոն դեր Լեյենը ԵՄ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա ասել է, որ ԵՄ-ն ի պատասխան պահուստում ունի տասնյակ միլիարդավոր եվրոյի մաքսատուրքեր և կարող է դրանք կիրառել, եթե համաձայնություն ձեռք չբերվի։

«Մենք կպաշտպանենք Եվրոպայի շահերը անհրաժեշտության դեպքում։ Ամփոփելով՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին», – նշել է  ֆոն դեր Լեյենը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր ամերիկյան տնտեսության «ազատագրման օր» և մաքսատուրքեր սահմանել 185 երկրի և տարածքների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։

Ապրիլի 9-ին նա դադարեցրել էր բոլոր երկրների համար մաքսատուրքերի սահմանումը՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10%, բացառություն անելով միայն Չինաստանի համար, որի համար նա բարձրացրել էր մաքսատուրքերը։ Չինաստանը պատասխանել էր՝ բարձրացնելով ներմուծման մաքսատուրքերը։ Արդյունքում, ապրիլի 11-ին Չինաստանից ԱՄՆ ապրանքների վրա մաքսատուրքերի ընդհանուր գումարը կազմել էր 145%, իսկ ԱՄՆ-ից Չինաստան ապրանքների վրա՝ 125%։ Սակայն, արդեն մայիսի կեսերին կողմերը համաձայնության եկան մաքսատուրքերը նվազեցնելու վերաբերյալ. ԱՄՆ-ն՝ մինչև 30%, իսկ Չինաստանը՝ մինչև 10%։

Թրամփի վարչակազմը հայտարարել էր որոշ մաքսատուրքերի 90-օրյա չեղարկման մասին՝ առևտրային բանակցությունները շարունակելու համար։ Մինչ այժմ ստորագրվել է միայն մեկ  առևտրային համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի