ՀՀ-ում գործող արբիտրն ապօրինի վճիռներ է կայացրել և քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակել. Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ արբիտրի լիազորություններով օժտված անձը, հանդիսանալով «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենը, իրեն դիմած բազմաթիվ քաղաքացիների օգտին կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ և խաբեության եղանակով նրանցից հափշտակել խոշոր չափերով, որոշ դեպքերում՝ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարներ:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ արբիտրը 2024 թվականի հունվարին իրեն դիմած քաղաքացու՝ ՀՀ սնանկության դատարանում քննվող գործով արգելանքի տակ գտնվող բնակելի տան արժեքի կեսի վճարման պարագայում իր կողմից վճռի կայացմամբ այն արգելանքից հանելու և նշված նպատակով վճարումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելուեղանակով նրանից ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար, սակայն կատարել է սնանկության գործով արգելադրված անշարժ գույքի համար միայն 183.000 ՀՀ դրամի չափով վճարումներ՝ այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը՝ ավելի քան 1.000.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, նշված արբիտրն իր քննությանը ոչ ենթակաքաղաքացիաիրավական հարցերի լուծման նպատակովանցկացրել է ձևական դատական նիստեր և կայացրելվճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով: Նշված երկու դեպքերով արբիտրն իրեն դիմած քաղաքացուվստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 1.400.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված էջի միջոցով գովազդելով իր քննությանը ոչ ենթակա վարչաիրավական բնույթի, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների՝ նշված իրավունքը վերականգնելու իր ենթադրյալ իրավասությունը, տասնյակից ավել քաղաքացիների դիմումների հիման վրա 2025 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում կայացրել է «Տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ» վերտառությամբապօրինի որոշումներ, որոնցով այդ քաղաքացիներինթույլատրել է վարել տրանսպորտային միջոցներ՝ մինչև արբիտրաժային գործով դատական ակտի կայացումը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: