Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը կլուծարվի
Գործադիրը չզեկուցվող հարցով որոշեց լուծարել Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը։
Կառավարությունը իր որոշումը հիմնավորում է նրանով, որ 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտներ չլինելու պատճառով։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Տաշտուն և Լիճք բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոցում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
Նշենք, որ 2018 թվականին Սյունիքի մարզի Տաշտունի դպրոցը միավորվել է Լիճքի դպրոցին։
Մանյա Պողոսյան