Բժիշկ Թամամյանը՝ ենթադրյալ հեղաշրջումից հետո առողջապահության նախարար նշանակվելու մասին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

«Երբևէ նման խոսակցություն չի եղել, քանի որ սա նիկոլական բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված ֆարս է»,- այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Թամամյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից հրապարակված լուսանկարներից մեկին։ Դրանում, ըստ գերատեսչության, պատկերված է «բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ», որում Առողջապահության նախարարի պաշտոնի դիմաց նշված է Թամամյանի անունը։ է Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք երբևէ քննարկումներ եղել են.

«Նման քննարկում չէր կարող լինել, որովհետև այս ամբողջը կազմակերպված է բռնապետությունը Հայաստանում էլ ավելի խորացնելու համար։ Կարծում եմ՝ կասկած անգամ չկա, որ որևէ մեկը չի հավատում, որ սա սարքված է, այնքան անփույթ են սարքել, որ անգամ անցած տարվա ամսաթվերն են վրան դրել։ Այս ամեն ինչը շոուի մի մասն էր, որպեսզի ծածկեն այն, ինչ աղետ կախված է Հայաստանի գլխին»,- նշեց Թամամյանը։

Բժշկից հետաքրքրվեցինք՝ իսկ քննչական մարմինն արդյո՞ք հարցաքննության հրավիրել է նրան, վերջինս բացասական պատասխան տվեց.
«Ես հենց հիմա քաղաքի կենտրոնում եմ, առավոտն էլ լուրն իմանալուց հետո, գնացել եմ սրբազանի տան մոտ։ Այսինքն, ցանկացած պահի պատրաստ եմ, ես որևէ խուսափելու բան չունեմ»։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, իսկ քիչ առաջ փաստաբանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Խուզարկություն էր իրականացվել նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։

Քննչական գործողություններին զուգահեռ՝ Քննչական կոմիտեն մի քանի հաղորդագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ հրապարակեց, հայտնելով «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին: Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ այս պահին կա 14 ձերբակալված անձ: 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է ընդունվել, որոնք բավարարվել են.

««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ»։

Բացի այս, ըստ ՔԿ-ի, հայտնաբերվել է բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, «խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Ռոզա Վարդանյան