Մայր Աթոռը դեռ չի արձագանքել Բագրատ Գալստանյանի ձերբակալությանը և խուզարկություններին

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր վաղ առավոտից «Սրբազան պայքարի» ղեկավար կազմի և համակիրների տների խուզարկությունների և ձերբակալություններին Մայր Աթոռը դեռևս որևէ ձևով չի արձագանքել։ Factor TV-ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց՝ որևէ հայտարարություն, եթե լինի, հանրությունը կիմանա այդ մասին։

Հիշեցնենք՝ կեսօրին իր կեցավայրից բերման ենթարկվեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Խուզարկություն էր նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Խուզարկություններին զուգահեռ՝ Քննչական կոմիտեն մի քանի հաղորդագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ հրապարակեց, հայտնելով «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին:  Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում։ 

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա հերթական «շոու»-ն է՝ կապված երեկ իշխանական մամուլի կողմից հրապարակված «հեղաշրջման պլանի» հետ:

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ այս պահին կա 14 ձերբակալված անձ: 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է ընդունվել, որոնք բավարարվել են.

««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ»։

Բացի այս, ըստ ՔԿ-ի, հայտնաբերվել է բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, «խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Ռոզա Վարդանյան