Բագրատ Գալստանյան, Լիդյա Մանթաշյան, Դավիթ Գալստյան, Արա Ռոստոմյան․ ովքեր են ՔԿ հաղորդագրության մեջ հիշատակված անձինք

Լուրեր

14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:03
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 19:45
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 19:21
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսում
Բոլորը

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

«Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում ՎԳ-ն, ՄՇ-ն, ՀՇ-ն, ՏՓ-ն, ԼՄ-ն, ՀՀ-ն, ԻՍ-ն, ԱՌ-ն, ԱՂ-ն, ԱԻ-ն, ԱԱ-ն, ՄՄ-ն, ԴԳ-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից»,- հայտնել են Քննչական կոմտեից:

Այս պահին արդեն պարզ է, որ հաղորդագրության մեջ նշված Վ․Գ․-ն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, որի աշխարհիկ անունը Վազգեն Գալստանյան է։

Հաղորդագրության մեջ նշված Լ․Մ-ն «Սրբազան պայքար»-ի աջակից Լիդյա Մանթաշյանն է, Դ․Գ․-ն՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, Ա․Ռ․-ն՝  «Սրբազան պայքար»-ի աջակից, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ 

Այս անձինք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Նրանց փաստաբանների՝ քննչական գործողություներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված,  մենք հնարավորություն չենք ունեցել այլ մանրամասներ ճշտել ՔԿ տարված անձանց կարգավիճակի վերաբերյալ։

Արաքս Մամուլյան