«Իսրայե՛լ, մի՛ գցիր այդ ռումբերը»․ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելին և Իրանին հրադադարի ռեժիմը խախտելու համար՝ հավելելով, որ իրեն դուր չի եկել, որ Իսրայելը «հարվածել է անմիջապես այն բանից հետո, երբ նրանք համաձայնվել են դադարեցնել ռազմական գործողությունները», գրում է France 24-ը։

Նա  լրագրողների հետ զրույցում ասել է, որ և՛ Իսրայելը, և՛ Իրանը խախտել են մի քանի ժամ առաջ իր հայտարարած հրադադարը, և ինքը գոհ չէ ոչ մի երկրից, հատկապես Իսրայելից։

«Երկու կողմերն էլ խախտել են հրադադարը։ Նրանք խախտել են այն, բայց Իսրայելը նույնպես խախտել է այն։ Ես գոհ չեմ Իսրայելից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարին, որը հայտարարվել էր մի քանի ժամ առաջ և հաստատվել երկու կառավարությունների կողմից։

Նա չի մանրամասնել, թե որ կողմն է առաջինը խախտել հրադադարը, բայց հավելել է․«Ինձ դուր չեկավ, որ Իսրայելը սկսեց անմիջապես այն բանից հետո, երբ մենք համաձայնեցինք հրադադարի մասին»։

Այս մեկնաբանությունները հաջորդում են Թել Ավիվից և Թեհրանից ստացված հակասական հաղորդագրություններին այն մասին, թե ով է նախաձեռնել հարվածները հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել իր տարածքի վրա, մինչդեռ Իրանը հերքել էր մեղադրանքները և հայտարարել, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել  հրադադարի սկսվելուց մեկ ժամ անց։

Թրամփը նաև հայտարարություններ է արել Իրանի միջուկային կարողությունների մասին։ «Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային ծրագիրը։ Նրանց միջուկային կարողությունները սպառվել են»,- ասել է նա։

Trurth Social սոցցանցում գրառմամբ էլ Թրամփը դիմել է Իսրայելին։

«Իսրայե՛լ։ Մի՛ գցիր այդ ռումբերը։ Եթե դուք անեք դա, դա մեծ խախտում կլինի։ Տո՛ւն վերադարձրեք ձեր օդաչուներին, հիմա՛»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի