Մերձավոր Արևելքի երկինքը հիմա
Քաղաքականություն
23.06.2025 | 21:49
Ահա թե ինչպիսին է այժմ Մերձավոր Արևելքի երկինքը՝ ըստ FlightRadar ծառայության: Վերևում տարածաշրջանի ընդհանուր քարտեզն էր։ Իսկ ահա իրավիճակը Կատարի և Բահրեյնի երկնքում։
Երևում է, որ ինքնաթիռների մի մասը կենտրոնացած է Դոհայի քաղաքացիական օդանավակայանում։

Բահրեյնի երկնքում նույնպես դատարկ է։ Միայն մի քանի չվերթ է այժմ գտնվում Պարսից ծոցի ջրերի երկնքում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը հրթիռներ է արձակել Կատարում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ:
Կատարը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես փակում է օդային տարածքը: ԱՄԷ-ն և Բահրեյնը ևս փակել են իրենց օդային տարածքները: